Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի։
1. Երբ ֆիդայիները ցրվեցին, բոլորը լաց եղան։
Ֆիդայիների ցրվելուց հետո բոլորը թաքուն լաց եղան։
2. Իր կոչը լսեցին թե չէ, հին ընկերներից մի քանիսը եկան։
Իր կոչը լսելուն պես հին ընկերներից մի քանիսը եկան։
3. Աղջիկը, որ ընկերուհուց հազիվ նկատելի փոքր էր երևում, դիմեց երիտասարդին։
Ընկերուհուց հազիվ նկատելի փոքր երևացող աղջիկը դիմեց երիտասարդին։
4. Կիրակոսն այնքան նիհար էր, որ պարզորոշ նկատվում էին թիակների սուր ծայրերը։
Կիրակոսը թիակների սուր ծայրերը պարզորոշ նկատվելու չափ նիհար էր։
5. Այդ դիպվածը խանգարեց, որ նա սրընթաց գրոհի։
Այդ դիպվածը խանգարեց նրա սրընթաց գրոհ սկսելուն։
6. Ռուս սպաներ կան, որ հոժարությամբ գնում են կռվելու։
Կան հոժարությամբ կռվի գնացող ռուս սպաներ։
7. Սկսեցին կողոպուտն ու նրանց գերեվարումը, ովքեր չէին հասցրել փախչել։
Սկսեցին կողոպուտն ու փախչել չհասցնողների գերեվարումը։
8. Դու որ հույսդ կորցնես, ջուրը մեր ազգին կտանի։
Քո հույսը կորցնելու դեպքում, ջուրը մեր ազգին կտանի։
9. Պառավը շփոթվեց, քանի որ այդքան շատ հյուրեր տեսավ իր տանը։
Պառավը շփոթվեց այդքան շատ հյուրեր իր տանը տեսնելով։
10. Նա քո կյանքը կդասավորի, ինչպես դու կկամենաս։
Նա քո կյանքը կդասավորի քո կամեցածի պես։