Մեր եռօրյա ճամբարը…

Օգոստոսի 22-ին մենք` մուտքի ճամբարականներս, մեկնեցինք Արատեսի դպրատուն՝ եռօրյա ճամբարի մասնակցելու: Ճանապարհն անցանք շատ արագ ու աննկատ, քանի որ երեխաների հետ ճանապարհն անցնում էր անչափ ուրախ: Արատես գնալու ճանապարհին մենք կանգ առանք Հայաստանի գետերից մեկի՝ Արփա գետի մոտ, որը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի աղբյուրներից: Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և … More Մեր եռօրյա ճամբարը…

Լոխ Նեսի Հրեշը

Տեքստը՝ https://www.newsinlevels.com/products/loch-ness-monster-level-2/ Դարերով մարդիկ պատմում են Լոխ Նեսի լճի հրեշի մասին, ինչը Շոտլանդիայի լճում է: Մարդիկ հրեշին անվանում են Նեսի, և շատ զբոսաշրջիկներ այցելում են լիճ հրեշի համար: Գիտնականները հույս ունեն պարզել արդյոք Նեսսին իրական է, սակայն նրանք չեն լողում լճում նրան գտնելու համար: Նրանք պատրաստվում էին վերցնել 300 ջրի նմուշ և այդ նմուշներից զտել … More Լոխ Նեսի Հրեշը

Ինչի՞ համար գիրք կարդալ

Զարգացնում է մտածողությունը: Գիրք կարդալու շատ կարևոր առանձնահատկություններից մեկը հենց սա է: Կարդալիս մենք շատ ենք մտածում` փորձելով հասկանալ այս կամ այն իրավիճակը, հերոսի հոգեվիճակը: Ինքնավստահություն է հաղորդում: Շատ է պատահում, երբ ընկերներդ քննարկում են որևէ գիրք կամ հերոսի, և դու լուռ ես, որովհետև բացարձակ տեղեկություն չունես տվյալ ստեղծագործությունից: Իսկ երբ կարդաս, դու էլ կընկղմվես խոսակցության … More Ինչի՞ համար գիրք կարդալ

Իմ մասին…

Մի փոքր իմ մասին Ես Գափոյան Ինեսան եմ։ Ծնվել եմ 2003թ. մարտի 13-ին Երևանում։ 2011թվականին մեկնել եմ Բելգիա և այնտեղ ևս հաճախել դպրոց ու ստացել ուսում։ 2013թվականին վերադարձել եմ Հայաստան և ուսումս շարունակել Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցում, առաջադիմությունս գերազանց։ Բնավորությամբ շատ աշխույժ մարդ եմ և եթե որևէ նպատակ եմ դնում իմ առջև … More Իմ մասին…