Մի Մրահոն Աղջիկ Տեսա…

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.֊
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

«Մի մրահոն աղջիկ տեսա…»-ն քնարական բանաստեղծություն է , որի մեջ կենսափորձով հարուստ մարդը և սիրո անմիջական առարկան՝ մրահոն աղջիկը, պատահաբար հանդիպում են Ռիալտոյի կամուրջին: Աղջիկը գեղեցկուհի է, և նրա աչքերից, ամբողջ շարժուձևիցսեր է հորդում: Նրանց հայացքները հանդիպում են, և բանաստեղծի հոգին փոթորկվում է՝ հիշելով իր պատանեկությունը, երբ նման մի գեղեցկուհի կոտրել էր իր սիրտը:

Բանաստեղծություն հերոսներից մեկը մրահոն աղջիկն էր, իսկ մյուսը՝ բանաստեղծը, նրանց կարող ենք ասել նաև քնարական հերոս:

Եվ այսպես՝ բանաստեղծության հերոսներն են մի անանուն մրահոն գեղեցկուհի, ով խորհրդանշում է կանացի դյութանքը, և հեղինակը, ով արդեն կյանքի փորձով հարստացած հասուն այր էր: Բանաստեղծությունը գրվել է 1925թ. , այդ ժամանակ Իսահակյանը 50 տարեկան էր:

Աղջկա գեղեցկությունը ներկայացված է արտակարգ գրավչությամբ: Իսահակյանը ասես նկարում է այդ աղջկան: Մ՞իթե լինում են սև արևներ: Այս դեպքում, այո, լինում են, որովհետև աչքերի սև փայլը բանաստեղծը համեմատում է արևի անշեջ բոցի հետ: Կան այսպիսի արտահայտություններ՝ կրակ աչքեր, կրակված հայացք, աչքերի բոց: Ահա այս վառվուն սև աչքերի կրակն է , որ աղջկա աչքերը դարձնում է սև արևներ:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s