Հունիսյան ամառային ճամբարի ամփոփում

Մայիսի 31 — հունիսի 11-ը մեր կրթահամալիրում հունիսյան ամառային ճամբարի օրեր էին։ Մինչ ճամբարի սկսելը` մենք հնարավորություն ունեինք ընտրելու ջոկատի ղեկավար։ Իմ ջոկատի ղեկավարը ընկեր Վարդանն էր։

Ամեն առավոտ մենք մասնակցում էինք ընդհանուր պարապմունքին։ Դրանից հետո քննարկում էինք մեր օրվա նախատեսված աշխատանքները։ Ճամբարը սկսել ենք ընկեր Վարդանի դասասենյակի պատշգամբի բույսերի խնամքով ու ծաղիկների տնկմամբ։ Ճամբարի ընթացքում ունեցել ենք նաև մարզական թենիսի ժամեր, ունեցել ենք նաև երգի ու պարի ժամեր` ընկեր Հայարփիի ու ընկեր Աննայի հետ։ Ունեցել ենք տարբեր թեմաների շուրջ քննարկումներ` <<Մեր գերդաստանը>> ընտանեկան նախագծի շրջանակում ունեցանք քննարկում, որի ընթացքում ամեն մեկս անդրադարձանք մեր արմատներին, սովորույթներին, բարբառներին։ Եվ ահա, այստեղից էլ առաջացավ մեր հաջորդ քննարկման թեման`ունեցանք Բարբառյաին զրույց <<Բարբառներ>> ակումբի շրջանակում։ Ունեցանք շատ հետաքրքիր ու զվարճալի զրույց, որի ժամանակ մեզ էր միացել մեր սիրելի ընկեր Աննան։

Հունիսյան ճամբարի ընթացքում մենք ունեցանք զրույց — քննարկում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ, որի ընթացքում քննարկեցինք ազգային փոքրամասնությունները և դրանց առնչվող օրենսդրությունը։

Ունեցել ենք տիկին Սիլվայի հետ ընթերցանության ու խոհանոցային ժամեր։

<<Սյունիք>> նախագծի շրջանակում անդրադարձել եմ նաև Սյունիքի պատմամշակութային հուշարձաններին։

Ճամբարի ընթացքում երկու անգամ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ — մրցույթ, որտեղ ունեցել ենք նաև մեր մասնակցությունը։

Ահա մոտեցավ արդեն ճամբարի ավարտը։ Տխուր եմ այդ կապակցությամբ, քանի որ 2 շաբաթ անցկացրել ենք հիանալի ժամանակ և ձեռք բերել նոր ընկերներ։ Ճամբարն ունեցավ համ ու հոտով ավարտ`տիկին Սիլվայի հետ Սյունիքի ավանդական տոլմայի պատրաստությամբ և համտեսով։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s