Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում առավել կարևորություն են ստանում մարդու իրավունքների նորովի արժևորումը, իրացումն ու իրական պաշտպանությունն ապահովող կառուցակարգերի ներդնումը:
Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով կարևորվել է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման ապահովմանն ուղղված օրենքի ընդունումը: Մասնավորապես, սահմանադրության 56-րդ հոդվածը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:
- Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
- Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով»:
Այս համատեքստում հատկանշական է, որ անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել օրենք ազգային փոքրամասնություններին պաշտպանության մասին, այլ տարբեր օրենքներում և այլ իրավական ակտերում տեղ են գտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման վերաբերյալ առանձին դրույթներ, ինչի պատճառով համապատասխան կարգավորումները կրում են ոլորտային և հատվածական բնույթ:
«Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունները, կատարելագործել խտրականության դեմ պայքարի բնագավառի օրենսդրությունը, ապահովել խտրականության կանխարգելման, դրանից իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերը:
Նյութը ամբողջությամբ`այստեղ։