Քաղաքական գաղափարախոսություն

Քաղաքական գաղափարախոսությունը մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական ու քաղաքական զարգացման գործում: Դրա բացակայությունը և անուշադրությունը կուսակցությունների ու հասարակական ու քաղաքական ուժերի կողմից նվազեցնում է որևէ ժողովրդավարական երկրում, իշխանությունների, իշխող կուսակցության ու քաղաքական ուժերի պատասխանատվությունը և պարտականությունը ժողովրդի հանդեպ:
Քաղաքական գաղափարախոսությունը ունի երկու կողմ՝ 1-Նպատակ, որտեղ ճշտվում է թէ ինչպես պետք է հասարակությունը կազմակերպվի և 2-Մեթոդներ, որտեղ ճշտվում են ամենահարմար եղանակները այդ նպատակներին հասնելու համար:
Ի՞նչ բան է քաղաքական գաղափարախոսությունը և ի՞նչ նշանակություն ունի հասարակական ու քաղաքական զարգացման գործում: Քաղաքական գաղափարախոսությունը որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման կամ հավաքի համոզմունքների հավաքածու է քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային հարցերի շուրջ: Դրանով է ճշտվում այդ ուժերի գործնական քայլերը և դիրքորոշումները:
Քաղաքական գաղափարախոսությունը մի ճկուն երևույթ է, որը ազդվում է և փոխազդեցության մեջ է մտնում հիմնական հոսանքների, միջավայրի և հասարակական պայմանների հետ: Այսինքն քաղաքական գաղափարախոսության հավաքածուն մի կողմից ազդում է հասարակական ու քաղաքական շարժումների ձևավորմանը և մյուս կողմից ազդվում է նրանցից և մարդու ապրելու պայմաններից: Ուրիշ խոսքով քաղաքական գաղափարախոսությունը դինամիկ կամ զարգացող կենդանի մի մարմին է: Դա ձևավորվում է ստանդարտ քաղաքական կառույցների և կուսակցությունների մտային տնակներում, որոնք ձևավորվում և զարգանում են գործնական փորձառության և տեսական գիտության հիման վրա:

Սոցիալիզմ

Սոցիալիզմի՝ որպես քաղաքական գաղափարախոսության ծագումն ու զարգացման սկիզբը կարելի է համարել 19-րդ դարը։ 
Սոցիալիզմը պատասխան արձագանք էր զարգացող կապիտալիստական Եվրոպայում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին։ Ամենասկզբում սոցիալիզմն ուներ արմատական, հեղափոխական և ուտոպիստական բնույթ՝ հետապնդելով շուկայական հարաբերությունների վրա հիմնված կապիտալիստական տնտեսական համակարգի վերացման և այն ընդհանուր սեփականության վրա հիմնված սոցիալիստական անդասակարգ հասարակարգով փոխարինելու։

Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարության և հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։

Լիբերալիզմ

«Լիբերալիզմը» սովորաբար նկարագրում է անհատական ազատության և ժողովրդավարության ձգտումը, որը կարող է դրսևորվել անձի քաղաքական հայացքներում կամ արմատավորվել երկրի քաղաքական մշակույթի մեջ, այլ ոչ թե հստակ որոշված և սահմանազատված քաղաքական համոզմունքների ամբողջությունը:

Լիբերալիզմը քաղաքական ծրագիր կամ գաղափարախոսություն է, որի նպատակներն ընդգրկում են սահմանադրական ժողովրդավարության տարածումը, խորացումը և պահպանումը, սահմանափակ պետական վերահսկողությունն ու կարգավորումը, պետության կողմից շուկայական հարաբերություններին և տնտեսական երևույթներին նվազագույն միջամտությունը, անձի ազատությունը և այն հիմնական մարդկային ու քաղաքացիական իրավունքները, որոնք կարևոր դեր են խաղում մարդկային ցանկացած արժանավոր գոյության համար:

Նացիոնալիզմ (Ազգայնականություն)

Այս գաղափարախոսությունը խմբային եսասիրության տարատեսակն է հանդիսանում, հիմնավորում է տվյալ ազգի գերազանցությունը մյուսների նկատմամբ: Նրա քաղաքական ծրագրերին ու սկզբունքներին բնորոշ է տվյալ ազգային (էթնիկական) շահերի առաջնային լինելը՝ մյուս ազգերի (էթնոսների) շահերի ոտնահարման հաշվին։

Նացիոնալիզմի (ազգայնականություն) երկու տարատեսակ կարելի է առանձնացնել՝

  1. Որպես ընդվզում տվյալ ազգի ազգային ճնշման ու անիրավահավասարության դեմ
  2. Որպես միջոց մյուսների նկատմամբ տվյալ ազգի գերազանցությունը հիմնավորելու համար :

Աոաջինն ուղղված է ազգային խտրականության ու ճնշման, գաղափարասիրության դեմ և առաջադիմական դեր է կատարում: Երկրորդն իր նպատակներով ու դրանց իրականացման մեթոդներով ռեակցիոն է: Սոցիալիզմի պայմաններում ազգային համահարթեցման քաղաքականությունը, ազգային խնդիրների քողարկումն ու շրջանայումը խորացրել են բազմաթիվ հիմնախնդիրներ:

Շովինիզմ (Ազգայնամոլություն)

Շովինիզմը գաղափարախոսություն է, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով։ Ազգայնականության ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով։ Ի տարբերություն ազգայնականների, որոնք «բարձրացնում են» իրենց ազգը՝ այն «առաջինը» դարձնելու նպատակով (ամենալավը), շովինստները (նույն նպատակով՝ տեսնել իրենց ազգը առաջինը) թույլ են տալիս իրենց «գցել» (ստորացնել) ուրիշ ազգությունների ներկայացուցիչներին, այսինքն առաջինների շարժիչ ուժը «սերն է սեփականի նկատմամբ», երկրորդներինը՝ «ատելությունը ուրիշների նկատմամբ»։ Ահա թե ինչու ազգայնականության գաղափարաբանները միշտ հանդես են գալիս ազգերի հավասարության օգտին, այն դեպքում երբ շովինիստները հակառակն են անում՝ իրենց ազգին օժտելով հատուկ իրավունքներով։

Պոպուլիզմ

Սա միապետական պահպանողական գաղափարախոսություն է: Այն դիմում է լայն զանգվածներին և խոստանում է նրանց արագ և հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար։

Պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը, հավանել ժողովրդին։ Միևնույն ժամանակ, պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները (ուժի համար պայքարը, հարստացումը և այլն) սովորաբար քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով։

Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերի շեշտադրման վրա։ Պոպուլիզմի շատ հետազոտողներ, սկսած 1980-ականներից, այն դիտարկում էին որպես հռետորաբանության ոճ, որը կարող է ծառայել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ գաղափարախոսությունների։ Կախված աջակցության գաղափարախոսությունից, նրանք տարբերակում են «ձախ» և «աջ» պոպուլիզմը։

Շատ պոպուլիստներ իրենց ներկայացնում են առանձին շրջանների կամ առանձին սոցիալական խմբերի պաշտպաններ, ինչպիսիք են, օրինակ, աշխատավորները, կանայք, քաղաքացիները, գյուղացիները, արդյունաբերության ինչ-որ ոլորտի աշխատողները և այլն։ Պոպուլիստները հռետորաբանության մեջ հաճախ օգտագործում են դիխոտոմիան («կամ-կամ» սկզբունքը) և պնդում են, որ արտահայտում են բնակչության մեծամասնության շահերը։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s