Մենք ունեինք ընտրության հնարավորություն, թե ինչպիսի նախագծով պետք է անցկացնենք մեր հունվարյան ճամբարը։ Ես և ընկերներս ընտրեցինք դիզայն և ուղևորվեցինք դեպի Արևելյան դպրոց։ Աշխատելու էինք ամենահետաքրքիր ու անհավես` 4-5-րդ դասարանների աշակերտների հետ։ Օրվա հետաքրքիր լինելը ապահովում էինք նախօրոք հետաքրքիր աշխատանքները ծրագրելով։
Մեր ամեն առավոտը բավականին հագեցած ու պոզիտիվ էր, և ոչ միայն առավոտը։ Առավոտյան մասնակցում էինք ընդհանուր պարապունքին, երգում, պարում, այնուհետև անցնում մեր աշխատանքներին։
Ուսումնասիրել ենք հայկական թռչնագրերը, և յուրաքանչյուրս փորձել ենք այդ տարբերակով գրել մեր անվան տառերը, ու ասեմ, որ նրանք այնքան տաղանդավոր էին։
Անկացրել ենք պարի ու երգի դասընթացներ։ Նրանց աշխույժ ու ակտիվ մասնակցությունն մեզ ավելի ու ավելի էր ոգևորում։
Թղթերից պատրաստել ենք բավականին հավես ու օգտակար բաներ։ Կատարել ենք նաև հայոց լեզվի ֆլեշմոբ։
Ասել, որ անչափ տպավորված եմ, նույն է որ ոչինչ չասել։ Հետաքրքիր ու անմոռանալի օրեր ենք անցկացրել երեխաների հետ, սովորել ու սովորեցրել։ Կապնվել էինք արդեն ու դարձրել ընկերներ։
Սա էլ ֆոտոշարքը`






