Առաջադրանք 03.03

Գտիր դերբայական դարձվածները, որտեղ անհրաժեշտ է, կետադրիր։

  1. Ճշմարտախոսության իր սկզբունքն այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։
  2. Այդ հուշակոթողին մոտենալիս՝ օդը դառնում է թափանցիկ ու զով։
  3. Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ՝ իրենց ձիերը տեսնելու։
  4. Լիովին սթափվեց՝ տեսնելով Միքայելին։
  5. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
  6. Հիմա էլ պարզ ու պայծառ հիշում եմ՝ մեր սարերի հազարամյակների ոտնահետքերն իրենց վրա կրող ոլոր-մոլոր ճամփաներն ու թեք կածանները։
  7. Նա չէր լսում դպրոցից տուն վերադարձող երեխաների աղմուկը։
  8. Նույնիսկ Նապոլեոնը հաճախ նեղն էր ընկնում՝ ելքի բացակայությունն ըմբռնելով։
  9. Ամրոցը լեռան կրծքին կառչած հրվանդանի վրա է։
  10. Երկվորյակները միմյանցից բոլորովին չզանազանվելու չափ նման էին։
  11. Հիշենք նաև Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին։
  12. Անցյալի ավանդներից գրողի հրաժարվելը հաճախ մահացու է լինում արվեստի մեջ։
  13. Պատմության փորձը մեզ շատ է անհրաժեշտ ներկան գնահատելու և գալիք ճանապարհներն ավելի հստակ տեսնելու համար։

Դերբայական դարձված
իր ունեցած արիությունը, այդ հուշակոթողին մոտենալիս, իրենց ձիերը տեսնելու, տեսնելով Միքայելին, բանախոսելու, մեր սարերի հազարամյակների ոտնահետքերն իրենց վրա կրող ոլոր-մոլոր ճամփաներն ու թեք կածանները, դպրոցից տուն վերադարձող երեխաների աղմուկը, ելքի բացակայությունն ըմբռնելով, կրծքին կառչած, չզանազանվելու չափ,  հիշողությունը կորցրած հերոսին, անցյալի ավանդներից գրողի հրաժարվելը, ներկան գնահատելու և գալիք ճանապարհներն ավելի հստակ տեսնելու համար

Հետևելով կետադրությանը՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկիր և տեղադրիր նախադասությունների ներքևում գրված բառերը։

  1. Տիկին Վարսենիկը նույնիսկ կերակուր պատրաստելու վերջին րոպեին, երբ կրակը ուժեղանալով  կարող էր փչացնել ամեն ինչ , զբաղվում էր լուրեր փոխանակելով։
  2. Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք, որդոց որդի ապրել էին միևնույն տանը, վարժվել էին տերերի բնավորությունը, իսկ իրենցից մի քանիսն այնքան էին երես առել, որ այդպիսի վարքով ու բնավորությամբ նմանվել էին տերերին։
  3. Վարժարանի տղաները խմբերով հաճախ գնում էին լողանալու, ու թեև իրենց հետ բերում էին մեծահասակ մեկին, այդ էլ նրանց չէր փրկում կռվելուց, երբ մտնում էին մեծ ճանապարհի տղաների կառուցած ավազանները։
  4. Ուսանողները հեռանում էին՝ սպառնալով վրեժ լուծել, երբեմն հեռուներում քար էին շպրտում, իսկ մեծ ճանապարհի տղաները, նրանց քշելով, վերադառնում էին գետափ, որտեղ իրենք թագավոր էին։
  5. Գարնանամուտ գետը, ափ դուրս գալով, հեղեղում էր շրջակայքը՝ քարեր գլորելով այնպիսի դղրդոցով, որ թվում էր, թե փլում են լեռները։
  6. Կյորեսի լեզուն նման էր մի չքնաղ հին գորգի․ ինչքան հնանում, մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ երբ Մինան այդ հին գորգը տանում էր գետը՝ լվանալու, լաց էր լինում, ու նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն։
  7. Եվ խոսքի վերջին միանգամայն անկեղծ ու դողացող ձայնով նա իր միակ եղբորը ասաց, որ պահում է հայ եկեղեցական ծեսը։
  8. Հանկարծ սաստիկ ցավից վեր թռա․ ինձ թվաց, թե հալեցրած երկաթ թափեցին գլխիս․ մի ծանր հարված զգացի և ընկա կարպետի վրա։
  9. Ա՜խ, եթե իմանային այն ամենը, ինչ որ եկավ իմ գլխին, տեսած լինեին իմ հայրենիքը, նրա մարդկանց, ապա կներեին և՜ իմ տխրությունը, և՜ իմ մեծ կարոտը։
  10. Ինձ հենարան էին մորս անթաքույց հիացմունքն ինձանով, հինգ եղբայրների միշտ զարմացած հայացքները, հորս հազիվ զսպած հպարտությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s