Առաջադրանք

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի` սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահուպ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների և ծեքծեքող գեղուհիների սերը։
Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ և անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s