Կրթությունը բարեկեցիկ ու երջանիկ կյանքի ճանապարհն է։ Երեխաներին կրթություն ստանալու հնարավորություն տալով՝ ծնողները ոչ միայն լավ կարիերա են ապահովում նրանց համար, այլ օգնում են, որ հասարակությանն օգտակար անդամների թիվն ավելանա, քանի որ կրթություն ստացած մարդիկ ապագայում կկարողանան բարելավել առողջապահությունը, արագացնել նորարական տեխնոլոգիաների ներդրումը և այլն։ Կրթությունը, սովորելը ավելի դյուրին դարձնելու գործընթաց է կամ էլ գիտելիքի, հմտությունների, արժեքների ձեռքբերում։ Կրթական մեթոդները ներառում են պատմություն պատմելը, քննարկումը, հանդիպումը, կարդալը, գրելը։ Կրթությունը հիմնականում տեղի է ունենում ուսուցիչների ուղղորդմամբ, սակայն ամեն մեկն հենց ինքն է պատասխանատու իր կրթության համար։