Մի փոքր իմ մասին

Ես Գափոյան Ինեսան եմ։ Ծնվել եմ 2003թ. մարտի 13-ին Երևանում։ 2011թվականին մեկնել եմ Բելգիա և այնտեղ ևս հաճախել դպրոց ու ստացել ուսում։ 2013թվականին վերադարձել եմ Հայաստան և ուսումս շարունակել Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցում, առաջադիմությունս գերազանց։ Բնավորությամբ շատ աշխույժ մարդ եմ և եթե որևէ նպատակ եմ դնում իմ առջև անում եմ ամեն բան այն ի կատար ածելու համար։ Ունեմ շատ նախասիրություններ, սիրում եմ պարել, հեռուստացույց դիտել, երաժշտություն լսել։ Ցանկանում եմ ապագայում դառնալ մի լավ ներկայացուցիչ լրագրության ոլորտում։