Կեսարի իրականացրած բարեփոխումները Հռոմում

Մ. թ. ա. 58–51 թթ-ին Հուլիոս Կեսարը նվաճել է ողջ Անդրալպյան Գալիան (այժմյան Ֆրանսիայի տարածքը): Գնեոս Պոմպեոսը հաջողությամբ պատերազմել է Իսպանիայում, իսկ Մարկոս Կրասոսը 53 թ-ին սպանվել է Հյուսիսային Միջագետքում՝ պարթևների դեմ ճակատամարտում:  Մ. թ. ա. 49–45 թթ-ին Պոմպեոսի գլխավորած Սենատի զորքերի և Կեսարի միջև սկսվել է քաղաքացիական պատերազմ: Բոլոր ճակատամարտերում (Իսպանիայում, Հունաստանում, Աֆրիկայում) Պոմպեոսի զորքերը պարտվել են: Մ. թ. ա. 48 թ-ի վերջին և 47 թ-ի սկզբին Կեսարը, միջամտելով Եգիպտոսի գահակալական պայքարին, պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Մ. թ. ա. 47 թ-ի գարնանը Փոքր Ասիայում կռվել է Միհրդատ VI Եվպատորի որդու՝ Փառնակեսի դեմ և այնքան արագ է նրան պարտության մատնել, որ Հռոմ ուղարկած նամակում գրել է. «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜»:


Оставьте комментарий