Քաղաքական գաղափարախոսություն

Քաղաքական գաղափարախոսությունը մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական ու քաղաքական զարգացման գործում: Դրա բացակայությունը և անուշադրությունը կուսակցությունների ու հասարակական ու քաղաքական ուժերի կողմից նվազեցնում է որևէ ժողովրդավարական երկրում, իշխանությունների, իշխող կուսակցության ու քաղաքական ուժերի պատասխանատվությունը և պարտականությունը ժողովրդի հանդեպ:Քաղաքական գաղափարախոսությունը ունի երկու կողմ՝ 1-Նպատակ, որտեղ ճշտվում է թէ ինչպես պետք է հասարակությունը կազմակերպվի և 2-Մեթոդներ, որտեղ … More Քաղաքական գաղափարախոսություն

Բազմակուսակցական համակարգ

Բազմակուսակցական համակարգ, կուսակցական համակարգ, որում ընդ­գրկված են երկուսից ավելի կուսակցություններ. այսինքն՝ տվյալ պետության մեջ իշխանության համար պայքարին մաս­նակցում են երկուսից ավել կուսակցութ­յուններ, ընդ որում այդ կուսակցություն­ներից ոչ մեկը չի կարողանում ստանալ ընտրողների ձայների մեծամասնությու­նը և ապահովել խորհրդարանական մեծամասնություն։ Տարբերում են եոակուսակցական, քաոակուսակցական, հնգակուսակցական, ատոմացված և այլ կուսակցական համակարգեր։ Այս­պիսի բաժանումը պայմանավորված է այն բանով, թե քանի ազդեցիկ կուսակ­ցություններ … More Բազմակուսակցական համակարգ

Պետության ձև

Պետության ձև, ըստ պետության և իրավունքի տեսության՝ գործնականում քաղաքական նշանակություն ունեցող կառուցվածքային տարր, պետության ներքին կառուցվածքի որոշակի մոդել, որը ներառում է պետական իշխանության մարմինների կազմակերպման ձևը, տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները և իշխանության իրականացման մեթոդները։ Այդ իմաստներով բնորոշվում է պետության կառավարման ձևը, պետության կառուցվածքի ձևը և պետիրավական ռեժիմը։ Վերոնշյալ չափանիշների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս արտաքին հատկանիշներ, որոնցով պայմանավորված դասակարգվում են աշխարհի … More Պետության ձև

Ընտրական իրավունք

Ընտրական իրավունքը անձի քաղաքական իրավունքներից է: Մարդու քաղաքական իրավունքներն ու ազատությունները կազմում են նրա սահմանադրական իրավունքների ու ազատությունների մի խումբը` անձնական, սոցիալական, տնտեսական և մի քանի այլ իրավունքների հետ: Քաղաքական իրավունքներն ու ազատությունները քաղաքացիներին հնարավորություն են տալիս մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Հենց դրանով է պայմանավորված քաղաքացիներին վերապահված ընտրելու իրավունքի իրականացման կարևոր նշանակությունը, քանի որ դրա … More Ընտրական իրավունք

Ի՞նչ է քաղաքագիտությունը

Քաղաքագիտություն, գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։ Քաղաքագիտության ուսումնասիրման նպատակը Նեղ մասնագիտական … More Ի՞նչ է քաղաքագիտությունը