Եղիշե Չարենց. «Ծիածան» ժողովածու

Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի  <<Ծիածան>>  ժողովածուի մասին, գրի՛ր բլոգումդ: Կյանքի ու երազի սահմանագծերի ճշտման և իր վերջնական կողմնորոշումը տեւական մաքառումներով պարզելու ընթացքում Չարենցը գրում է «Ծիածանը»(1917) ժողովածուն, որով ավարտվում է առաջին գրքից եկող սիրո ու մահվան պատմությունը: «Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է: Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը», «Ոսկին», «Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային … More Եղիշե Չարենց. «Ծիածան» ժողովածու

Առաջադրանք

Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի։ 1. Նա չէր ուզում հավատալ այն բոլոր տեղեկություններին, որ գրված էին դիմումների մեջ։Նա չէր ուզում հավատալ դիմումների մեջ գրված բոլոր տեղեկություններին։2. Թեև այնքան էլ բարձրահասակ չէ,  բայց ինձ հսկա է թվում։Չնայած բարձրահասակ չլինելուն` ինձ հսկա է թվում։3. Այո՜, դա հենց այն է, ինչ արքան կամեցել է։Այո՜, դա հենց արքայի կամեցածն … More Առաջադրանք

Հնչյունափոխություն

ՀնչյունափոխությունԵրբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն: Առաջադրանքներ՝1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ … More Հնչյունափոխություն

Առաջադրանք

Պարզ(դերբայական դերձվածով) նախադասությունները վերածել բարդի։ 1. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։2. Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը։Նա լռությամբ կուլ տվեց այն դառը խոսքերը, որ ասվել էին իր հասցեին։3. Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։Նախքան շարժանկարը կցուցադրվեր, … More Առաջադրանք

Մի Մրահոն Աղջիկ Տեսա…

Մի մրահոն աղջիկ տեսաՌիալտոյի կամուրջին,Հորդ մազերը — գետ գիշերվա,Եվ հակինթներ՝ ականջին: Աչքերը սև — արևներ սև,Արևների պես անշեջ,Գալարում էր մեջքը թեթևԾաղկանկար շալի մեջ: Աչքս դիպավ աչքի բոցին,Ու գլուխըս կախեցի.Ժպտաց ժպտով առեղծվածի,Հավերժական կանացի: Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.Տառապանքս փորձ ունի.֊Մի մրահոն կույս էր քեզ պես,Կոտրեց սիրտս պատանի… «Մի մրահոն աղջիկ տեսա…»-ն քնարական բանաստեղծություն է , որի մեջ … More Մի Մրահոն Աղջիկ Տեսա…

Առաջադրանք

Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի։ 1. Երբ ֆիդայիները ցրվեցին, բոլորը լաց եղան։Ֆիդայիների ցրվելուց հետո բոլորը թաքուն լաց եղան։2. Իր կոչը լսեցին թե չէ, հին ընկերներից մի քանիսը եկան։Իր կոչը լսելուն պես հին ընկերներից մի քանիսը եկան։3. Աղջիկը, որ ընկերուհուց հազիվ նկատելի փոքր էր երևում, դիմեց երիտասարդին։Ընկերուհուց հազիվ նկատելի փոքր երևացող աղջիկը դիմեց երիտասարդին։4. Կիրակոսն այնքան … More Առաջադրանք

Պետրոս Դուրյան <<Լճակ>>, արևելահայերեն

Լճակ, ինչու՞ են ապշածՈւ չեն խայտում քո ալիքները,Միթե՞ հայելուդ մեջ կարոտովՄի գեղեցկուհի նայեց: Եվ միթե զմայլվում ենԱլիքներդ երկնքի կապույտից,Եվ այն ամպերով լուսափթիթ,Որ նման են փրփուրիդ: Մելամաղձոտ իմ լճակ,Քեզ հետ լինեմ մտերիմ,Սիրեմ ես էլ քեզ նման,Գրավվել, լռել ու խոկալ: Որքան դու ունես ալիքներՃակատս այնքան ունի խոկեր,Որքան դու ունես փրփուրներ՝Սիրտս այնքան ունի բյուր խոցեր: Եվ եթե գոգիդ … More Պետրոս Դուրյան <<Լճակ>>, արևելահայերեն

Գործնական աշխատանք

1․ Գտնե՛լ համաձայնության սխալները։Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։ Պահանջվում է հմուտ մասնագետներ։ Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։ Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։ Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։ Գտնե՛լ խնդրառության սխալները։ Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։Նա դաշնամուր լավ է նվագում։ Այդ գործում նա չի մասնակցել։Այդ գործում նա չի ունեցել իր մասնակցությունը։ Ընկերս համաձայն էր իմ … More Գործնական աշխատանք