Պետության կառուցվածքը

Պետական կառուցվածքի ձևը պետության կամ միություն կազմող պետությունների վարչատարածքային կառուցվածքի եղանակն է, ինչպես նաև իշխանության կենտրոնական և տարածքային մարմինների փոխհարաբերությունների համակարգ: Տարբերում են պետական կառուցվածքի երեք հիմնական ձև՝ միատար պետություն (ունիտար), դաշնություն և համադաշնություն: Միատար (ունիտար) պետության մասերից և ոչ մեկը պետական կազմավորման կարգավիճակ չունի: Ունիտար պետություններն ունեն մեկ սահմանադրություն, մեկ քաղաքացիություն, պետական իշխանության բարձրագույն մարմինների … More Պետության կառուցվածքը

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական կազմակերպման ձև է` հիմնված ժողովրդի՝ որպես պետական իշխանության  միակ աղբյուրի, ճանաչման, ինչպես նաև իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական բազմակարծության վրա:Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը։ Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է … More Ժողովրդավարություն

ՄԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ պետությունների միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջը:  Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 մարտի 2-ին, իսկ նույն  տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի … More ՄԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Յունիսեֆ

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ Յուրաքանչյուր երկրի գրասենյակ իրականացնում է … More Յունիսեֆ

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր, սակայն գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։ Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ … More ՅՈՒՆԵՍԿՕ