Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել: Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Իսահակյանը այս բանաստեղծությունը գրել է հայրենիքից հեռու՝ իտալական Ռավեննա քաղաքում 1925թ, հունիսի 8-ին:
Բանաստեղծն այդ տարիներին ապրում էր Վենետիկում: Բնականորեն, նա այցելել է Ռավեննա, ուր 1321թ, մահացել ու թաղվել էր իտալացի մեծ բանաստեղծ Դանթե Ալիգիերին:
Իսահակյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Եվրոպայում: Հայրենիքից հեռու լինելով հանդերձ՝ նա մշտապես ապրել է հայրենիքի հիշատակներով:
Որպես հավերժության խորհրդանիշ՝ նրա առջև հառնում է Արարատի առասպելական պատկերը:
Արարատը նախ նրան ներկայանումէ որպես հավերժության չափանիշ: Դարերը նրա վրայով վայրկյանների պես են անցել: Նա դիմացել է բոլոչ ժամանակների փորձություններին՝ իր վրա բեկելով կայծակների սուրը: Նրան՝ որպես լուսի փարոսի, նայել ու անցել են մարդկային բոլոր սերունդները: Այդպեսէ, որովհետև համաշխարհային մեծ ջրհեղեղի ժամանակ Արարատի վրա իջավ Նոյյան տապանը և մարդկությանը փրկեց կործանումից: