Թադմորը Ասորիքի հնագույն քաղաքներից է, հիշատակվում է Ք.ծ.ա. 2-րդ հազարամյակից, այժմ գտնվում է Սիրիայում: Հայտնի է համաշխարհային նշանակություն ունեցող հռոմեական ժամանակների ճարտարապետական կոթողներով: Իսահակյանը բանաստեղծական բարձր ոգևորությամբ պատկերել է և՛ արևելյան այդ քաղաքը, և՛ ապարանքը, և՛ արքա Էլ — Սամանին, և՛ նրա սիրելի կնոջը`բամբիշին:
Արևելյան ավանդությունից Իսահակյանը ստեղծել է մի կատարյալ երկ: Դա սիրո մի չքնաղ պատմություն է, երիտասարդ արքա Էլ — Սամանի և բամբիշի մասին: Այս լեգենդն անանց ու անմար սիրո հավերժական մի օրհներգ է: Այն գրված է շքեղպատկերներով ու ճոխ լեզվով:
Իսահակյանը նախ ներկայացնում է Թամդորի ապարանքը, այն բնորոշում է «լուսակերտ» մակդիրով, համեմատում անապատով ստեղծված «ոսկեհյուս երազի» հետ: Ապարանքի աշտարակը վեր է սլանում յոթ հարյուր մարմարյա սյուների վրա: Նրա շուրջ արմավենու մատղաշ պուրակներ են, որ լեցուն են հեքիաթային թռչուններով: Շատրվաններից ցայտեղ ջուրն անապատի արևի տակ նման է վառվող կրակների, որովհետև լույսի ճառագայթները բեկվում են նրա մեջ: Իսկ ծաղիկներն արծաթով են պճնազարդվում, որովհետև նրանց վրա է նստում շատրվանի ցողը:
Այս գեղեցկության մեջ թևածում է սերը երիտասարդ Էլ — Սամանի և բամբիշի միջև: Սերն անմահ է ոը հզոր. այն վեր է ժամանակից: Նրանք մահանում են, բայց սերն անանց է ու հավերժական: Դարեր են անցնում, սիրո առասպելը չի մահանում: Այն հավերժական է: