Առաջադրանք

Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի։

1. Հենց այսօր դու գործ կստանաս, և եթե համաձայն ես, վաղվանից կսկսենք աշխատել։
Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայն լինելուդ դեպքում վաղվանից կսկսենք աշխատել։
2. Թեև քսանհինգ տարեկան չկա, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել։
Չնայած քսանհինգ տարեկան չլինելուն` հասցրել է երկու գյուտ արտոնագրել։
3. Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում։
Չե՞ք նեղանում իմ այսպես համարձակ խոսելուցս։
4. Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է։
Քչերը հավանաբար գիտեին այդ ամենի մտացածին լինելը։
5. Քո ասածով որ շարժվեի, տարեգիրքը հեղափոխության տարեդարձին լույս չէր տեսնի։
Քո ասածով շարժվելու դեպքում տարեգիրքը հեղափոխության տարեդարձին լույս չէր տեսնի։
6. Ես ջանում էի, որ անբասիր պահեմ ուսուցչիս անունը։
Ես ջանում էի ուսուցչիս անունը անբասիր պահել։
7. Ես այն ոգին եմ, որ դրախտի բուրմունքներն է տարածում աշխարհեաշխարհ։
Ես դրախտի բուրմունքներն աշխարհեաշխարհ տարածող ոգին եմ։
8. Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։
Ես զօրուգիշեր որոնումներ էի կատարում հարմար աշխատանք գտնելու համար։
9. Մարտի ամենաթեժ պահին տեղեկացրին, որ թշնամու բանակը նահանջում է։
Մարտի ամենաթեժ պահին տեղեկացրին թշնամու բանակի նահանջը։
10. Մի օր էլ վարպետ Մարգարը տեսավ, որ իրենց տուն են գալիս զինկոմն ու գյուղապետը։
Մի օր էլ վարպետ Մարգարը տեսավ զինկոմի ու գյուղապետի` իրենց տուն գալը։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s