Առաջադրանք 28֊01

Այլախոհությունը խորհրդային Հայաստանում 1960-ականների համարվում է այլախոհական շարժումների սկիզբը ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլ նաև ԽՍՀՄ-ում և Արևելաեվրոպական երկրներում։ Այդ ընթացքում «դիսիդենտ» (այլախոհ) տերմինով սկսեցին կոչել բոլոր նրանց, ովքեր ընդվզում էին խորհրդային կարգերի դեմ, սակայն չէին դիմում բռնության և բռնությունը՝ որպես այդպիսին պայքարի միջոց և ձև չէին ընդունում:Այդուհանդերձ նախքան այլախոհական շաժումների ծագումը հակախորհրդային և հակակոմունիստական ուժերը դիմում էին նաև զինված պայքարի և չէին մերժում բռնի պայքարի եղանակները։ Այս երևույթը տեսանելի էր հատկապես պատերազմից հետո Մերձբալթյան, Ուկրաինայի արևմուտքում և Արևելաեվրոպական երկրներում։ 1960-ականներին նման ընդդիմադիր ուժերից նոր ընդդիմադիրներին առանձնացնելու համար կիրառվում է «այլախոհ» կամ «դիսիդենտ» եզրույթը։ Առհասարակ, 1960-ականներին ծավալված այս շարժումը ամփոփում էր իր մեջ հայ ժողովրդի 20-րդ դարասկզբին կրած կտտանքները, կորցրած հայրենիքի, ինչպես նաև Հայկական հարցի հնարավոր լուծմանն առնչվող հիմնադրույթները։ Անարդարության այդ զգացումը, Եղեռնի, պատմական տարածքների կորստի, ԽՍՀՄ-ի ներսում Ղարաբաղի և Նախիջևանի հարցերի լուծման շուրջ 1960-ականներին կազմում էին շարժման գաղափարախոսական հենքը։


Оставьте комментарий