Առաջադրանք

Պարզ(դերբայական դերձվածով) նախադասությունները վերածել բարդի։

1. Ինձ համար կարևորը նրա առողջ ու կայտառ լինելն է։
Ինձ համար կարևորն այն է, որ նա առողջ ու կայտառ լինի։
2. Ձեզ իմ միակ պատգսմը հայոց լեզուն պահելն ու պահպանելն է։
Ձեզ իմ միակ պատգամը այն է, որ հայոց լեզուն պահեք ու պահպանեք։
3. Սուրդ կոտրվելու դեպքում մի՜ վարանիր, նո՜րը կռիր։
Եթե սուրդ կոտրվի, մի՜ վարանիր, նորը կռիր։
4. Այս թուղթը տանողները Քրիստոսին պատահեցին Երուսաղեմում։
Ովքեր այս թուղթը տանում էին, Քրիստոսին պատահեցին Երուսաղեմում։
5. Ես ոչ մի պայմանով չեմ լքի թշվատության մեջ ինձ ապավինածին։
Ես ոչ մի պայմանով չեմ լքի նրան, ով թշվառության մեջ ինձ ապավինել է։
6. Այսպես մարդն սկսում է երես թեքել հողից` իրեն կերակրողից։
Այսպես մարդը սկսում է երես թեքել հողից, որն իրեն կերակրում է։
7. Իմ անկեղծ խոսքով քեզ վշտացնելս ինձ ցավ է պատճառում։
Այն, որ քեզ վշտացրել եմ իմ անկեղծ խոսքով, ինձ ցավ է պատճառում։
8. Իրադրությունը բավական տարբեր է ժողովրդի պատկերացրածից։
Իրադրությունը բավական տարբեր է նրանից, ինչ ժողովուրդը պատկերացրել է։
9. Իր գործած ոճիրի համար հպարտացողը մարդկությունից դուրս մի ճիվաղ է հարկավ։
Ով իր գործած ոճիրի համար հպարտանում է, մաիդկությունից դուրս մի ճիվաղ է հարկավ։
10. Ամենագեղեցիկ իրը, առօրեական դառնալով, միշտ մի բան կորցնում է իր արժեքից։
Ամենագեղեցիկ իրը, երբ առօրեական է դառնում, միշտ մի բան է կորցնում իր արժեքից։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s