Ալբեր Քամյու «Օտարը»

Վեպը գլխավորապես ծավալվում է երեք հիմնական սյուժետային կետերի շուրջ, որոնք են.

  • Հերոսի մոր մահը.
  • Հերոսի կողմից տեղաբնիկներից մեկի սպանությունը և դրա կապակցությամբ նրա դատավարությունը.
  • Մարի անունով մի աղջկա հետ հերոսի ունեցած կարճատև սիրավեպը։

Մերսոն Ալժիրում բնակվող ֆրանսիացի մանր ծառայող է: Լուր է ստանում մոր մահվան մասին: Երեք տարի դրանից առաջ՝ չկարողանալով պահել մորը՝ հանձնել է ծերանոց: Մոր թաղմանը գնալու համար ստանում է երկշաբաթ ազատում աշխատանքից: Ծերանոցի տնօրենի հետ կարճ զրույցից հետո պատրաստվում է գիշերն անցկացնել մոր դագաղի մոտ: Սակայն հրաժարվում է վերջին անգամ նայելու հանգուցյալի դեմքին: Զրուցում է պահակի հետ, խմում է սուրճ, ծխում է, հետո քնում: Արթնանալով տեսնում է, որ ծերանոցի մոր ընկերուհիները հավաքվել են իր շուրջը և հակված են մեղադրել նրան: Հաջորդ օրը Մերսոն թաղում է մորը և վերադառնում է Ալժիր: Տասներկու ժամ քնելուց հետո գնում է ծովափ, որտեղ հանդիպում է իր նախկին գրասենյակի մեքենագրուհի Մարի Կարդոնային: Նույն երեկո վերջինս դառնում է նրա սիրուհին: Հաջորդ օրն անցկացնելով իր սենյակի պատուհանի մոտ` Մերսոն որոշում է, որ իր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել:

Հաջորդ օրը վերադառնալով աշխատանքից տուն՝ հանդիպում է հարևաններին՝ ծերուկ Սալամանոյին իր շան հետ և Ռայմոն Սինտեսին: Սինտեսն ուզում է վրեժ լուծել իր արաբ սիրուհուց, որը լքել է իրեն: Խնդրում է Մերսոյին իր անունից այնպիսի հմուտ նամակ գրել, որ աղջիկը այցելի իրեն: Իսկ նա կթքի աղջկա երեսին և վրեժը լուծված կլինի: Շուտով Մերսոն Սինտեսի և արաբ աղջկա բուռն վեճի ականատես է լինում, և երբ բանը հասնում է ոստիկանությանը, որպես վկա է հանդես գալիս՝ պաշտպանելով Ռայմոնին:

Մերսոյի տնօրենը նրան նոր պաշտոն է առաջարկում Փարիզում: Սակայն Մերսոն հրաժարվում է: Միևնույնն է, կյանքը չես փոխի: Երեկոյան Մարին հարցնում է Մերսոյին. սիրո՞ւմ է արդյոք իրեն: Մերսոն պատասխանում է, որ՝ ոչ: Ամուսնությունը նրան նույնպես չի հետաքրքրում: Կիրակին անցկացնում է Մարիի և Ռայմոնի հետ վերջինիս ընկերոջ Մասսոնի մոտ: Մոտենալով ավտոբուսի կանգառին Մերսոն և Ռայմոնը նկատում են երկու արաբների, որոնցից մեկը Ռայմոնի արաբ ընկերուհու եղբայրն է: Ծովում լողալուց և առատ նախաճաշից հետո Մասսոնն առաջարկում է ընկերներին զբոսնել ծովափին: Ծովափի եզրին նկատում են երկու արաբներին: Նրանց թվում է, որ արաբները հետևել են իրենց: Արաբների հետ կռիվ է սկսվում, որի ժամանակ Ռայմոնին դանակահարում են: Ռայմոնը և իր ընկերները փախչում են ծովափից:

Որոշ ժամանակ անց նորից վերադառնում են նույն տեղը և բարձր լեռան ետևում տեսնում են արաբներին: Ռայմոնը Մերսոյին է տալիս իր ատրճանակը, սակայն կռվի համար պատճառներ չկան: Ընկերները մենակ են թողնում Մերսոյին: Նրան ճնշում է տապը, որից նա ասես հարբում է: Նորից նկատում է Ռայմոնին վիրավորած արաբին: Չդիմանալով տապին՝ Մերսոն քայլ է անում արաբի ուղղությամբ, հանում է ատրճանակը և կրակում՝ ասես թակելով դժբախտության դուռը: Մերսոնին ձերբակալում են և սկսում են հարցաքննել: Նրան թվում է, որ իր գործը պարզ է: Սակայն քննիչն այլ կարծիք ունի: Նա չի կարողանում հասկանալ արաբի սպանության շարժառիթները: Խոսում է Աստծո մասին, սակայն Մերսոն անհավատ է: Միայն ափսոսում է կատարածի համար: Դատավարությունը տևում է տասնմեկ ամիս: Մերսոն հասկանում է, որ բանտախուցը հիմա իր տունն է և իր կյանքը կանգ է առել: Սկզբում դեռ մտովի իրեն պատկերացնում է ազատության մեջ: Սակայն Մարիի հետ տեսակցությունից հետո՝ տրամադրությունը փոխվում է: Աստիճանաբար կորցնում է ժամանակի զգացումը:

Դատի ժամանակ իրեն զգում է ինչպես անկոչ հյուր, ինչպես օտար մեկը: Դատավորը կարդում է դատավճիռը. Մերսոն չի լացել իր մոր թաղման ժամանակ, կապի մեջ է մտել աշխատակցուհու հետ, ընկերացել է կավատ Ռայմոնի հետ և սպանել է արաբի առանց որևէ պատճառի: Մերսոն զուրկ է բարոյականության սկզբունքներից: Դատավորը պահանջում է մահապատիժ: Դատապաշտպանը ներկայացնում է Մերսոյին որպես ազնիվ աշխատողի, որը հոգ էր տանում իր մոր մասին, քանի դեռ ի վիճակի էր: Սպանությունը չմտածված պահի քայլ է: Դատավորը հայտարարում է դատավճիռը՝ հրապարակային գլխատում: Մերսոն որոշում է, որ կյանքից չարժե կառչել և մահը ուշ թե շուտ, միևնույն է, վրա է հասնում: Կարևոր չէ, ինչպես դա կպատահի: Մահապատժից առաջ նրան այցելում է քահանան: Սակայն Աստծո և ապաշխարանքի մասին զրույցները ափերից հանում են նրան: Նա վռնդում է քահանային: Մահվան շեմին նա զգում է, թե ինչպես է մութ անդունդից իրեն ընտրել միակ ճակատագիրը: Նա պատրաստ է ամեն բան վերապրել նորից, որպեսզի հրապարակում հավաքված ամբոխը իր մահապատժի առիթով բարձր ծիծաղի:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s