Ի՞նչ է ժողովրդավարությունը։
Ժողովրդավարություն, քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.
- Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով։
- Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը ։
- Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում։
Ժողովրդավարության տեսություն
Ժողովրդավարության ժամանակակից տեսության մեջ առկա են երեք հիմնական ուղղություններ՝ ֆենոմենոլոգիական, բացատրական և նորմատիվ։ Ֆենոմենոլոգիական տեսությունը բնութագրում և դասակարգում է առա ժողովրդավարական համակարգերը։ Բացատրական տեսությունը հաստատման ժամանակ փորձում է հաստատել թե ում նախասիրություններն են ժողովրդավարության հաստատման ժամանակ որևէ դեր խաղալու։, ինչպիսին են լինելու որոշումների կայաման մեխանիզմերը, ինչպես խուսափել անցանալի հետևանքներից։ Իսկ նորմատիվ տեսության ժամանակ առարկա է հանդիսանում ժողովրդի իշխանության էթիկական կողմը՝ երբ և ինչու է ժողովրդավարությունը ցանկալի հենց բարոյականության տեսակետից, ինչպիսի սկզբունքներ պետք է լինեն ժողովրդավարության ինստիտուտների հիմքում, ինչպիսիք են ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիներից ողջամիտ սպասումները։
Ժողովրդավարությունն իրենից ոչ միայն ժողովրդական կառավարում է ներկայացնում, այլ նաև մարդու իրավունքների համակարգ։ Այդ իրավունքների խախտումը կասկածի տակ է դնում կառավարման ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը պահանջում է կայուն պետության առկայություն որպես լեգիտիմ ուժի օգտագործման միակ աղբյուր։
Համեմատական քաղաքականության շրջանակներում գոյություն ունեն նախագծեր, որոնք ձգտում են աշխարհում չափել ժողովրդավարության մակարդակը՝ «Freedom House», «Cross-National Time-Series Data Archive», «Polity IV», «The Economist», «Democracy Barometer»։