Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի։
1. Ես անմիջապես շտապեցի գյուղամեջ, որպեսզի լուրը հաղորդեմ հավաքվածներին։
Ես անմիջապես շտապեցի գյուղամեջ` հավաքվածներին լուրը հաղորդելու։
2. Իմ ամբողջ ողբերգությունն այն էր, որ լիովին գիտակցում էի այդ սոսկալի անկումը։
Իմ ամբողջ ողբերգությունը այդ սոսկալի անկումը լիովին գիտակցելն էր։
3. Եվ այժմ ահա պարզվեց, որ բոլորի կալվածքներից էլ շինականներ են հեռանում։
Եվ այժմ ահա պարզվեց բոլոր կալվածքներից էլ շինականների հեռանալը։
4. Եվ նա կանի ամեն բան, եթդ դու չկանխես։
Քո չկանխելու դեպքում նա կանի ամեն բան։
5. Այն օրվանից, ինչ աղջիկը հիվանդացել էր, նրա մոտ էր գալիս դայակը։
Աղջկա հիվանդանալու օրվանից նրա մոտ էր գալիս դայակը։
6. Դահլիճն այնքան լուռ էր ու խորհրդավոր, որ դատարկ էր թվում։
Դահլիճը դատարկ թվալու չափ լուռ էր ու խորհրդավոր։
7. Ճակատագիրը սահմանել է, որ դու դառնաս նոր Ալեքսանդր Մակեդոնացի։
Ճակատագիրը սահմանել է քո` նոր Ալեքսանդր Մակեդոնացի դառնալը։
8. Թեև դժվարին էր ճանապարհը, նրանց դեմքերին հոգնության նշույլ իսկ չկար։
Չնայած ճանապարհի դժվարին լինելուն` նրանց դեմքին հոգնության նշույլ իսկ չկար։
9. Որդու ճակատը համբուրելուց հետո նշան արեց, որ քահանային ներս հրավիրեն։
Որդու ճակատը համբուրելուց հետո քահանային ներս հրավիրելու նշան արեց։
10. Ինքը, որ երդվյալ ուխտավոր է, պիտի դառնա մենակյացի կյանքով ապրող նահատակ։
Ինքը, երդվյալ ուխտավորը, պիտի դառնա մենակյացի կյանքով ապրող ուխտավոր։