Ավ. Իսահակյան <<Սաադիի վերջին գարունը >>

Այս ստեղծագործությունն հասկանալու համար նախ պետք է պատկերացում ունենալ Սաադիի մասին։ նա ծնվել է 1203-1210 թվականների միջև Պարսկաստանի Շիրազ քաղաքում, ուր և 1292-ին վախճանվել է խորին ծերության մեջ։
Սաադին պարսիկ բանաստեղծ է, գրել է պարսկերեն, նաև արաբերեն։ Ստացել է հոգևոր բարձրագույն կրթություն։ Եղել է նաև Հայաստանում։ Հայտնի է նրա <<Գոլեսթան>> ժողովածուն։
<<Սաադիի վերջին գարունը>> ստեղծագործության մեջ Իսահակյանը փառաբանում է կյանքի հավերժական ու անանց գեղեցկությունը։ Սաադին թեև ապրել է երկար, բայց նա հիմա զգում է, որ իր ամբողջ կյանքն անցել է <<մի գիշերվա երազի պես>>։
Գարնան զարթոնքը ոգևորում է նրան։ Նշանակում է` կյանքը շարունակվում է։ Բայց նա գիտի, որ դա իր կյանքի վերջին գարունն է։ Աշխարհի գեղեցկությամբ տարված բանաստեղծը թեև զգում է, որ սա իր վերջին գարունն է, բայց ցավի հետ մեկտեղ ապրում է նաև կյանքի բերկրանքը։
Նրան այցելում է Նազիաթը, ով իր գեղեցիկ գոյությամբ լցնում էր նրա կյանքը։ Ահա Նազիաթն էլ նրա գրքի վերջին էջին գրում է ասույթի սեղմություն ունեցող և կյանքի իմաստը բանաձևող այս խոսքերը. <<Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով… >>։ Այս իմաստությունն ասված է մարդկային բոլոր սերունդների համար։
Իսահակյանի այս երկն իր տեսակով արձակ բանաստեղծություն է, այն կարելի է կոչել նաև արձակ պոեմ։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s