Առաջադրանք

Պարզ(դերբայական դերձվածով) նախադասությունները վերածել բարդի։

1. Այժմ թագուհու ասածը նրան հավանական էր թվում։
Այժմ, ինչ թագուհին ասել էր, նրան հավանական էր թվում։
2. Գարեգինն սպասում էր կալի աշխատանքների վերջանալուն։
Գարեգինն սպասում էր, որ կալի աշխատանքները վերջանան։
3. Արտասահման մեկնելու միտքը հանգիստ չէր տալիս Արամին։
Այն միտքը, որ արտասահման պիտի մեկներ, հանգիստ չէի տալիս Արամին։
4. Այդ բազմությունը մրջյունի պես ջանք էր թափում ծռելու հեղեղի հոսանքը։
Այդ բազմությունը մրջյունի պես ջանք էր թափում, որ ծռի հեղեղի հոսանքը։
5. Նախքան մութն ընկնելը մարդիկ հեռացան խանութի մոտից։
Նախքան մութը կընկներ, մարդիկ հեռացան խանութի մոտից։
6. Ի՞նչ հպարտությամբ էր քայլում ձիու սանձը բռնողը։
Ի՞նչ հպարտությամբ էր քայլում նա, ով ձիու սանձն էր բռնել։
7. Մի քանի գդալ ուտելուց հետո թիկնում էր բարձին ու ննջում։
Երբ մի քանի գդալ էր ուտում, թիկնում էր բարձին ու ննջում։
8. Անիին տեսնելուն պես Արամը մեկեն ընկրկեց։
Հենց Անիին տեսավ, Արամը մեկեն ընկրկեց։
9. Կարծես հեռվից նշմարեցի քարափը բարձրացողին։
Կարծես հեռվից նշմարեցի նրան, ով քարափն էր բարձրանում։
10. Ամենից բարձր խոսողը մի վիթխարի տղամարդ էր։
Ով ամենից բարձր էր խոսում, վիթխարի տղամարդ էր։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s