Եղիշե Չարենց. «Ծիածան» ժողովածու

Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի  <<Ծիածան>>  ժողովածուի մասին, գրի՛ր բլոգումդ:

Կյանքի ու երազի սահմանագծերի ճշտման և իր վերջնական կողմնորոշումը տեւական մաքառումներով պարզելու ընթացքում Չարենցը գրում է «Ծիածանը»(1917) ժողովածուն, որով ավարտվում է առաջին գրքից եկող սիրո ու մահվան պատմությունը:

«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:

Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը», «Ոսկին», «Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: Այդ աշխարհի հերոսուհին դարձյալ տխրադալուկ աղջիկն է, որն այստեղ կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով: Այդ աղջիկն ունի աստվածամոր աչքեր, թափանցիկ է ու կապույտ:

Կապույտն աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբն է, երբլուսամփոփի պես աղջիկը՝ «որպես ուրու», քնած է «հոգու դղյակներում», կապույտի մեջ լուսավոր քրոջ անմարմին համբույրն է ու հարազատ էությունը: Կապույտը նաեւ սիրո փակ աշխարհն է, խորհրդավոր գիշերը, աստղային նիրհը, որին հաջորդում է արեւի ոսկին՝ առավոտը:

Ոսկին իրական աշխարհի լույսն է, որը, սակայն, «խոցում է ասեղի նման»:

Սիրո փոխադարձ կապը գտնելու ընթացքում մարում է արեւի ոսկին, եւ իջնում է «Մի տըրտում մշուշ մանուշակագույն»: Մանուշակագույնը «երազում ապրած» գիշերվա վերհուշ է ու նաեւ՝ այրած երազների մոխիր:

Կարդա՛Կապույտի,  Ոսկու,  Մանուշակագույնի շարքերը, բացահայտի՛ր կապույտ, ոսկեգույն, մանուշակագույն գույների խորհուրդը այս ժողովածուի մեջ: Նշի՛ր, թե  ի՞նչ գիտես այս գույների խորհրդի, նշանակության մասին ընդհանրապես:

Կապույտը խորհրդանշում էր սեր ամեն ինչի նկատմամբ, կյանքի նկատմամբ: Ոսկեգույնը խորհրդանշում էր նոր կյանք: Մանուշակագույնը խորհրդանշում էր տխրություն: Առհասարակ կապույտը խորհրդանշում է կամ երկինք կամ մաքրություն կամ էլ պարզություն: Ոսկեգույնը առհասարակ խորհրդանշում է ոսկի, արև, իսկ արևը՝ նոր կյանք: Մանուշակագույնն էլ առհասարակ խորհրդանշում է իմաստություն:

Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, վերլուծի՛ր՝ բնութագրելով  հերոսին:

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից — հորիզոն
— Ինչ տրտո՛ւմ է, կապույտ աղջիկ, հրաժեշտի երեկոն…

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում.
Օրհնե՜նք, օրհնե՜նք այս երկրային հրաժեշտի երեկոն…

Եվ թող հալվե՜ն, ձուլվե՜ն, մարվե՜ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում:

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից — հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

Այս բանաստեղծության հերոսը կապույտ աղջիկն է՝ Չարենցի սիրելին: Բանաստեղծության մեջ, հերոսը՝ Չարենցի սիրելին, շատ տխուր է: Չարենցի հոգին էլ է տխուր:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s