Առաջադրանք

Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի։

1. Նա չէր ուզում հավատալ այն բոլոր տեղեկություններին, որ գրված էին դիմումների մեջ։
Նա չէր ուզում հավատալ դիմումների մեջ գրված բոլոր տեղեկություններին։
2. Թեև այնքան էլ բարձրահասակ չէ,  բայց ինձ հսկա է թվում։
Չնայած բարձրահասակ չլինելուն` ինձ հսկա է թվում։
3. Այո՜, դա հենց այն է, ինչ արքան կամեցել է։
Այո՜, դա հենց արքայի կամեցածն է։
4. Եվ հրճվում է նա, ով իր սիրած մեղեդին միշտ կրում է իր մեջ։
Եվ հրճվում է իր սիրած մեղեդին միշտ իր մեջ կրողը։
5. Նա չէր վախենում, թե որևէ մեկը իրեն կնեղացնի։
Նա չէր վախենում որևէ մեկի` իրեն նեղացնելուց։
6. Նա այնքան եկամուտ ուներ, որ կարողանում էր ազատ ու բարեկեցիկ կյանք վարել։
Նա ազատ ու բարեկեցիկ կյանք վարել կարողանալու չափ եկամուտ ուներ։
7. Եվ ինչ նա ստեղծեց երկրի վրա, տարբեր գույներ ունեին։
Երկրի վրա նրա ստեղծածը տարբեր գույներ ունեին։
8. Ինչ որ Աստված կամենա, այն կկատարվի։
Կկատարվի Աստծու կամեցածը։
9. Դա երկարաձիգ ընթացք էր, որն անզուսպ կերպով մղվում էր դեպի ինչ֊որ անորոշ նպատակ։
Դա անզուսպ կերպով դեպի ինչ֊որ անորոշ նպատակի մղվող երկարաձիգ ընթացք էր։
10. Ոչ մեկը չի կարող մեկ ամսում սովորել այն, ինչ ուրիշները սովորում են ամբողջ կյանքում։
Ոչ մեկ չի կարող մեկ ամսում սովորել ուրիշների ամբողջ կյանքում սովորածը։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s