Առաջադրանք

Պարզ(դերբայական դերձվածով) նախադասությունները վերածել բարդի։

1. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։
Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։
2. Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը։
Նա լռությամբ կուլ տվեց այն դառը խոսքերը, որ ասվել էին իր հասցեին։
3. Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։
Նախքան շարժանկարը կցուցադրվեր, բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։
4. Այդ հուշակոթողին մոտենալիս օրը դառնում է թափանցիկ ու զով։
Երբ այդ հուշակոթողին էի մոտենում, օդը դառնում է թափանցիկ ու զով։
5. Լիովին սթափվեց` տեսնելով Միքայելին։
Երբ տեսավ Միքայելին, լիովին սթափվեց։
6. Բանախոսելու եկածներն ահից դողում էին։
Ովքեր եկել էին բանախոսելու, ահից դողում էին։
7. Ամրոցը լեռան կրծքին կառչած հրվանդանի վրա է։
Ամրոցը, որ լեռան կրծքին էր կառչել, հրվանդանի վրա է։
8. Նա ինձ հանգամանորեն ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպությունը։
Նա ինձ հանգամանորեն ներկայացրեց այն կազմակերպությունը, որն ինքն էր ղեկավարում։
9. Նրան ճանաչողները բոլորովին չէին զարմացել նրա այդ արարքից։
Ովքեր նրան ճանաչում էին, բոլորովին չէին զարմացել նրա այդ արարքից։
10. Քամուց թեթևակի բորբոքված կրակը շուտով նորից հանգավ։
Կրակը, որ թեթևակի քամուց էր բորբոքվել, շուտով նորից հանգավ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s