Պետրոս Դուրյան <<Լճակ>>, արևելահայերեն

Լճակ, ինչու՞ են ապշածՈւ չեն խայտում քո ալիքները,Միթե՞ հայելուդ մեջ կարոտովՄի գեղեցկուհի նայեց:

Եվ միթե զմայլվում ենԱլիքներդ երկնքի կապույտից,Եվ այն ամպերով լուսափթիթ,Որ նման են փրփուրիդ:

Մելամաղձոտ իմ լճակ,Քեզ հետ լինեմ մտերիմ,Սիրեմ ես էլ քեզ նման,Գրավվել, լռել ու խոկալ:

Որքան դու ունես ալիքներՃակատս այնքան ունի խոկեր,Որքան դու ունես փրփուրներ՝Սիրտս այնքան ունի բյուր խոցեր:

Եվ եթե գոգիդ վրա թափվենԱստղային երկնքի բույլերը,Չես կարող դու նմանվել,Հոգուս, որ անհուն բոց է:

Այնտեղ աստղերը չեն մեռնի,Այնտեղ ծաղիկները չեն թառամի,Այնտեղ ամպերը չեն թրջի,Երբ խաղաղ եք դու և օդը,

Լճակ, դու ես թագուհիս,Եթե անգամ քամուց կնճռոտվես,Դարձյալ խորքդ խռով ես պահումԻնձ պահում ես դողդողալով:

Շատերն ինձ մերժեցին,Ասին քնար ունեմ.Մեկը՝ դողդոջ է, գույն չունի,Մյուսնել ասաց՝ մեռնում է:

Ոչ ոք չասաց՝ Հեյ տղա,Արդյոք ինչու՞ ես մարում,Երբ դեռ երիտասարդ ես,Քեզ սիրեմ, չմեռնես:

Ոչ ոք չասաց՝ այս տղայիՊատռենք սիրտը տրտում,Նայեք ինչեր գրված կան-Այնտեղ հրդեհ կա, ոչ թե մատյան:

Այնտեղ կա մոխիր… հիշատակ…Ալիքներդ թող հույզին, լճակ,Ու քո կարոտած խորքի մեջՄի հուսահատ նայեց…


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s