Օգոստոսի 17-21 ունեինք ճամփորդություն, ուղղությունը դեպի Սևան`Ծովինար։ Բոլորս մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ սպասում էինք այն օրվան, թե երբ ենք գնալու, որովհետև հավաքվել էին շատ հետաքրքիր ու հավես մի սեբաստացիների խումբ։ Ճամբարի հիմնական նպատակը այս անգամ ռազմամարզական էր։

Առավոտյան ճամփա ընկանք, և առաջին կանգառը եղավ Վաղաշենում։ Այնտեղ հանդիպեցինք մեր կրտսեր սեբաստացիներին, զրուցեցինք, երգեցինք, պարեցինք։ Զբաղվեցինք շրջակա միջավայրի ու ափի մաքրության գործերով, այնուհետև նոր գնացինք մեր ճամբարի հիմնական վայրը։

Ինչպես արդեն գիտենք, ճամբարը ռազմամարզական բնույթ էր կրում, և իհարկե ինչ ռազմամարզական ճամբար առանց ֆիզիկական մարմնամարզության, կրակային դասերի։ Ունեցանք շատ օգտակար ու հետաքրքիր հանդիպումներ մեզ մոտ գտնվող երկրապահ ճամբարակնների հետ, ունեցանք նաև ֆուտբոլային խաղ — հանդիպում, որն ավարտվեց մեր տղաների հաղթանակով։




Ամենօրյա լողն Սևանա լճում մեզ օգնում էր կտրվել առօրյայից, և իհարկե ստանալ մեծ հաճույք, երբ լողում ես ձեր իսկ մաքրած տարածքում։

Օրերը անցնում էին շատ արագ, ուղեկցվում էին ինտելեկտուալ ու հետաքրքիր տարբեր խաղերով։ Դե, իհարկե, էլ ինչ երեկո առանց խարույկի։ Ամբողջ ցերեկ բոլորս հավաքում էինք փայտեր, որպեսզի երեկոյան ունենանք կրակ` մտերմիկ ու անկեղծ զրույցի հետ մեկտեղ։
Եվ ահա, մոտեցավ ճամբարի ավարտը, տխուր ենք շատ։ Նախաճաշեցինք, հավաքեցինք իրերն ու տարածքը, ու շարժվեցինք։ Կրկին անգամ ունեցանք կանգառ Վաղաշենում։ Հանդիպեցինք այնտեղ Տիարին ու ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ, ունեցանք զրույց — քննարկում ու շարժվեցինք։ Ինչպես կարող ենք անցնել, ու կանգ չառնել իմ սիրելի վանքերից մեկում` <<Հայրավանքում>>։


Հիմա արդեն, մեզնից յուրաքանչյուրը վստահ եմ, մեծ ոգևորությամբ կսպասեն մեր հաջորդ ճանապարհորդությանը։ Ճամփորդությունները մեծ հնարավորություն են ընձեռում ձեռք բերելու նոր ընկերներ ու դիմացինին լավ ճանաչել։ Եվ իհարկե, շնորհակալ ենք նաև մեր սիրելի կազմակերպիչներին, անմոռանալի 5 օր ապահովելու համար։
