Հաշվետվություն. Սեպտեմբեր — Դեկտեմբեր
Գրականություն և Հայոց լեզու
Կատարել եմ մի շարք գրողների ստեղծագործությունների ընթերցում ու վերլուծում։ Դրանք են` Ավ. Իսահակյան <<Սաադիի վերջին գարունը>> Դերենիկ Դեմիրճյան <<Ավելորդը>> <<Մի մրահոն աղջիկ տեսա… >> <<Ռավեննայում>> <<Հավերժական սերը>> <<Թումանյանի քառյակներ>> <<Տաղ անձնական>> <<Հայրենիքում>>
Վերլուծել եմ նաև այն գրքերը, որոնք ես կարդացել եմ տարվա ընթացքում։ Էմիլ Զոլա <<Թերեզ Ռաքեն>> Ալբեր Քամյու <<Օտարը>> <<Զոլավոր գիշերազգեստով տղան>> <<Ու՞ր է իմ պանիրը>>
Կատարել եմ թարգմանական աշխատանքներ, թարգմանություններն արել եմ անգլերենից — հայերեն, որի միջոցով հարստացրել եմ բառապաշարս, սովորելով նոր բառեր թեʼ հայերենից թեʼ անգլերենից։ Թարգմանություն 1 Թարգմանություն 2 Թարգմանություն 3 Թարգմանություն 4 Թարգմանություն 5 Թարգմանություն 6
Առաջադրանքների մի շարք փաթեթներ ենք լուծել, որի միջոցով բարելավվել ենք մեր հայոց լեզվի հմտությունները։ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ
Պատմություն
Պատերազմից հետո մեզ լրիվ այլ կերպ հետաքրքրեց պատմությունը ու դրան վերաբերող ամեն մի բան։ Լրիվ այլ հետաքրքրությամբ ուսումնասիրեցինք պատմական ամեն մի իրադրություն, ամեն մի վեճ ու ապստամբություն։ Ու հասկացանք, որը հայը ուժեղ է ու անհաղթ, երբ ամբողջ ազգով միասնական են։ <<Հայաստանի ազատագրության ծրագիր>> <<Հերոսամարտեր>> <<Աղբյուր Սերոբ>> <<Հայոց Մեծ Եղեռն>> <<Թուրք — հայկական պատերազմ>>
Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ
Անգլերեն
Անգլերենի ժամերին ավելի շատ կենտրոնացել ենք քերականական վարժությունների ու թարգմանական աշխատանքների վրա։ Սրանք երկուսն էլ նպաստում են լեզվի լավ ու գրագետ ընկալմանը։ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ Առաջադրանքի փաթեթ
Translation Translation Translation Translation Translation Translation Translation Translation
Ունեմ նաև գրած 2 շարադրություններ։ Essay Essay
Քաղաքագիտություն
Քաղաքագիտության ժամերին քննարկել ենք տարբեր քաղաքական իրադարձություններ, ասել ու լսել ենք տարբեր կարծիքներ ու տեսակետներ, և այսպիսով ունենալով հագեցած ու հետաքրքիր քննարկումներ։ <<Ի՞նչ է քաղաքագիտությունը>> <<Ընտրական իրավունք>> <<Պետության ձև>> <<Բազմակուսակցական համակարգ>> <<Քաղաքական գաղափարախոսություն>>
Էկոլոգիա
Էկոլոգիայի դասաժամերին քննարկել ենք շրջակա միջավայրի առանձնահատկությունները, խնդիրները, պահպանման ձևերը։ Ուսումնասիրել ենք տարբեր էկոլոգիական խնդիրներ, և ամենքս կատարել անհատական նախագիծ մեր որևէ տարածքի խնդրի վերաբերյալ։ Մեր տարածքային խնդիրը ասֆալտապատումն էր։ <<Շրջակա միջավայրն ու մարդու առողջությունը>> <<Էկոհամակարգ>> <<Չեռնոբիլի ատոմակայանի վթար>> <<Լայնականջ Ոզնի>> <<Ասֆալտապատում>>
Իրավունք
Իրավունքի դասաժամերին ուսումնասիրել ենք այն ամենն, ինչը որ պետք է իմանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի։ Ծանոթացել ենք Հայաստանի Սահմանադրությանը, օրենքներին, քաղաքացիների իրավունքներին և այլն։ <<ՅՈՒՆԵՍԿՕ>> <<Յունիսեֆ>> <<ՄԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ>> <<Ժողովրդավարություն>> <<Պետության կառուցվածքը>>
Ինչպես գիտենք, սեպտեմբերի վերջերին եղավ այդ աղետալի ու ցավոտ պատերազմը, որի ժամանակ պետք էր նաև այստեղի ժողովրդի միասնականությունը։ Մեր հնարավորությունների չափով մենք ևս կազմակերպվեցինք և ուղարկեցինք մեր բաժինը սահմանին։ Այդ վատթարագույն օրերին մեր դպրոցի ապաստարաններում կամ կացարաններում իրենց ժամանակավոր բնակությունն էին հաստատել պատերազմի թեժ կետերում գտնվող մեր հայերը։ Մենք այցելեցինք նաև նրանց, քաջալերելու ու գոտեպնդելու նպաստակով, և նրանց էլ օգնեցինք այն ամենով, ինչ նրանց անհրաժեշտ էր։
Հնարավորություն ենք ունեցել այցելել <<Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական համալսարան>>։ Այնտեղ ծանոթացել ենք զինվորների առօրյային, թե ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքն ու հերթապահությունը։ Քանդեցինք ու հավաքեցինք զենքը, կարողացանք նաև կրակել, որը անչափ հետաքրքիր էր։ 11-րդ դասարանցիները Վազգեն Սարգսյանի անվան մարզական համալսարանում։
Մայիս ամսին ունեցանք մեկօրյա ճանապարհորդություն աշխատանքային նպատակով դեպի Գեղարքունիքի մարզ` <<Գագարին>> նախագծի շրջանակներում։ Առաջին կանգառը եղավ Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցին, որտեղ մասնակցեցինք ավանդական ժամերգությանը, որից հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Վարսեր։ Այնտեղ, ունեցանք մի փոքր ընդմիջում, վայելելով մաքուր օդը, զով քամին ու բացվող գեղեցիկ տեսարանը։
Հաջորդ կանգառը եղավ Ծաղկունքում, որտեղ ներկա գտնվեցինք հյուրատան բացմանն ու արժանացանք մեծ ընդունելության ու հյուրասիրության։
Դե իհարկե, ինչպես կարող էինք անտարբեր անցնել մեր կապուտաչյա թագուհու կողքով։ Կանգառ ունեցանք նաև Սևանում, հետո նոր միայն շարունակեցինք դեպի տուն դարձ ճանապարհը։
Մայիսի 31-ից հունիսի 11-ը ճամբարային ամիս էր կրթահամալիրում։ Բավականին գոհ եմ, ճամբարի ընթացքում ծավալած իմ գործունեությունից։ Ավելի մանրամասն`այստեղ։