Ընթերցանություն — քննարկում
Մեր ճամբարի ընթացքում մենք նաև հնարավորություն ունեցանք աշխատելու մեր անգլերենի դասավանդող Տիկին Սիլվայի հետ։ Կատարեցինք հետևյալ տեքստի ընթերցանությունն ու թարգմանությունը` A Few Good Reasons — by Sue Quinn։ Թարգմանությունը զարգացնում է կարդալու, գրելու, խոսելու ու թարգմանելու հմտություն առնվազն երկու լեզուներով: Նախագծի ընթացքում սովորեցինք նոր բառեր, հարստացրինք մեր բառապաշարը, կատարեցինք թարգմանական աշխատանք, զարգացրինք լսողական ընկալումը։ Եվ քանի որ լավ աշխատանք ունենալու հիմնական նախադրյալները սրանք են, հետևաբար կարելի է ասել, որ ունեցել ենք ստացված ու որակով արդյունք։
Նախագծի հղումը`https://silvaharutyunyan.wordpress.com/2021/05/27/%d5%a9%d5%a1%d6%80%d5%a3%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a5%d6%80%d6%81%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab-2/
Խոհանոցային ժամ
Ճամբարի ընթացքում մեզ ևս մեկ անգամ հնարավորություն տրվեց կատարելու նախագծային աշխատանք արդեն սիրելի դարձած տիկին Սիլվայի հետ։ Եվ, իհարկե, ճամբարն ամբողջական չէր լինի, եթե այս ընթացքում չանդրադառնայինք մեր ավանդական խոհանոցի ճաշատեսակներին, գոնե դրանցից մեկի պատրաստմանը։ <<Սյունիք>> նախագծի շրջանակում պատրաստեցինք Գորիսի ավանդական տոլմա, որի հիմնական բաղադրիչները կարտոֆիլն ու բրինձն էին։ Ավանդական կերակուրների մեծ մասի պատրաստման եղանակները գրեթե չեն փոխվել, և այդ կերակուրները պատրաստելով դրանք կդառնան մեր սեփականությունն ու կիմանանք հայկական ավանդական խոհանոցի բոլոր գաղտնիքները։
Ամբողջական նյութն ու պատրաստման եղանակը այստեղ`https://wp.me/p2iY0C-1Ij