Սյունիքի պատմամշակութային հուշարձանները

Տաթևի վանական համալիր

Տաթևի վանքը միջնադարյան վանական համալիր է Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև  գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս Առաքյալի  աշակերտ Եվստաթեոսի անունով։

906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը:
Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը:
Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ:

Զորաց քարեր(Քարահունջ)

Քարահունջը նախապատմական մեգալիթյան կառույց է, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք։ Գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ2 ճանապարհի  հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության  կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան։

Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։

Քարահունջը զբաղեցնում է հսկայական տարածք և պեղումներին այստեղ դեռ շատ անակնկալներ կարող են մատուցել:

Հալիձորի Բերդ

Հալիձորի բերդ (Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատ), հայկական ճարտարապետական համալիր Հայաստանի Սյունիքի մարզի Ողջի գետի աջ ափին։ Կառուցվել է XVII դարի 1-ին կեսին, որպես անապատ։ XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ 17-րդ դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում էր կուսանոց անապատ, որը պարսպատելուց հետո ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոց։ Շրջափակված է հատակագծում անկանոն քառանկյան ձև ունեցող (տեղանքից բխող) պարսպապատով, որի հարավարևմտյան անկյունում միակ, հատակագծում շրջանաձև բուրգն է։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և հյուսիսից։ Համալիրում չափերով և տեղադրությամբ գերիշխողը եկեղեցին է (թաղածածկ դահլիճի հորինվածքով, բեմի երկու կողմում՝ ավանդատներով), որին հարավից և հյուսիսից կից են թաղածածկ, երկհարկ շինություններ (առաջին հարկերը հավանաբար գավթի դեր են կատարել)։ Ամրոցի վերակառուցման ժամանակ պաշտպանական նկատառումներով եկեղեցու և կից երկհարկ շինությունների վերին հարկի կտուրները հավասարեցվել են՝ ստացված հարթակից գրոհող թշնամուն գնդակոծելու համար։ Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից կառուցված են երկհարկ գավիթներ:
Տեղանքի թեքությունը մեղմելու նպատակով, հյուսիսային պարսպից մինչև արևելյան պարիսպը ամրացվել է տեռասաձև պարսպատով, որի շնորհիվ եկեղեցու արևելյան բակը ընդարձակվել է:

Վահանավանք

Վահանավանքը կամ Հովհաննավանքը միջնադարյան վանական համալիր է Հայաստանում ։ Գտնվում է Սյունիքի  մարզկենտրոն Կապան  քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին։

Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք  նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերում է հսկայական կալվածքներ։ Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահանի եղբորորդի Վահան Ա Սյունեցին։

Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության  մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

Բեխի անապատ

Բեխի անապատը (այլ անվանումներ՝ Տանձափարախի կամ Արիստակես անապատ) գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հարավ-արևելք, բարձր լեռան արևելյան լանջին, անտառի մեջ։ Կառուցվել է 10-րդ դարում , 17-րդ դարի 20-ական թվականներին, վերակառուցվել է Արիստակես վարդապետի կողմից։

Համալիրի կենտրոնում գտնվում է 17 դարում վերակառուցված եկեղեցին, որն ամբողջովին կանգուն է։ Այն միանավ, բազիլիկ շինություն է, կղմինդրածածկ։ Տանիքն ամբողջովին խոտածածկ է, աճել են նաև ծառեր։

Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը փլված է, պահպանվել են հիմքերը։ Եկեղեցուն հարավից կից սեղանատունը կիսավեր վիճակում է գտնվում։ Պահպանվել են համալիրի շուրջ եղած պարսպի հիմքերը և արևմտյան պարսպապատին կից միաբանության խցերի ավերակները։ Տարածքում կան 10-18 դդ. թվագրվող 4 խաչքարեր։ Վանական համալիրից արևելք՝ մոտ 50 մ հեռավորության վրա կա փոքրիկ մատուռ։

Հեթանոսական պաշտամունքային մանր կոթողների առկայությունը եկեղեցու ներսում, հիմք է տալիս ենթադրելու, որ այս տարածքում հնարավոր է նախաքրիստոնեական կրոնական շինություն եղած լինի։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s