Ամենատարածված ու ամենաակտուալ խնդիրներից մեկը, որը կա գրեթե Հայաստանի ամեն համայնքում ու փողոցում, ապա դա ասֆալտապատման խնդիրն է։ Հենց ես, ասածս կարող եմ փաստել օրինակ բերելով մեր փողոցը։ Այստեղ այնքան անմխիթար է իրավիճակը, որ նույնիսկ ոտքով անցնելն է անհնար, ուր մնաց թե մեքենաներով երթևեկելը։ Կարծում եմ, հնարավոր չէ երթևեկել առանց մեքենան ու նյարդերը վնասելու։ Կենտրոնական մայրուղու ասֆալտապատումն օրերս առաջ ավարտվել են, սակայն այսօր այժմ նկատվում են փոսեր, որոնք հետևանք են վատ ասֆալտապատման։ Եթե ասֆալտապատումը կատարվեր այնպես, ինչպես կատարում են եվրոպական երկրներում, այսինքն` երկաթբետոնյա հիմք են անում, այն կարող էր ծառայել 10-15 տարի նույնիսկ։ Սակայն սա տեխնոլոգիապես բարդ է և համեմատաբար բավականին ծախսատար։
Կան փողոցներ, որոնք իսկապես ունեն ասֆալտապատման կարիք, բայց չեմ նորոգվում, փոխարենը տարին մի քանի անգամ քանդում ու ասֆալտապատում են այն փողոցներն ու ճանապարհները, որոնք դրանց կարիքը չունեն։
Բացի մարդկանց ժամանակի կորստից ու նյարդերի քայքայումից` փողոցների խցանումները աղտոտում են օդը որը պատճառ է դառնում մի շարք վթարների և իրապես ազդում է վարորդի գրպանի վրա։ Խցանման ժամանակ մեքենան շարժվում-կանգնում է, և բնականաբար, արտանետումների քանակն աճում է, ինչն էլ բերում է օդի առավել աղտոտված վիճակի։
Երբ ասֆալտապատումը կատարվում է ցերեկը, մեծ խցանումներ է առաջացնում թեʼ վարորդների, թեʼ քաղաքացիների շրջանում։ Սակայն գիշերը ևս հնարավոր չէ, քանի որ բնակիչները բողոքում են շինտեխնիկայի բարձրացրած գիշերային աղմուկից։ Բացի այդ էլ, ծախսը կշատանա, քանի որ աշխատանքները այդ մթին կատարելու համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ լուսավորություն։