<<Ու՞ր է իմ պանիրը>>

Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից, քանի որ կարծում է, որ չի կարող վերահսկել, թե ինչպես և երբ այն կարող է տեղի ունենալ: Հեղինակը ցույց է տալիս, որ կարևորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ:
   Ո՞ւր է իմ պանիրը. աշխատանքում և անձնական կյանքում փոփոխություն մտցնելու հիանալի միջոց։ Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: Այն հրատարակվել է 1998 թվականի սեպտեմբերի 8-ին։ Տեքստը նկարագրում է փոփոխություն ինչ-որ մեկի աշխատանքում կամ կյանքում և չորս տիպական արձագանքներ այդ փոփոխություններին՝ պանիր փնտրելիս երկու մկների և երկու «փոքրիկ մարդկանց» վարքագծի միջոցով։ Նյու Յորք Թայմսի բիզնես բեսթսելլերի վարկածով այս գիրքը գրեթե հինգ տարի մնացել է ամենաշատ վաճառվող գրքերի և 200 շաբաթ Փաբլիշերս Ուիքլիի կոշտ կազմով գիտահանրամատչելի գրքերի ցանկում[1]։ Այն վաճառվել է 26 մլն օրինակով 37 լեզուներով ամբողջ աշխարհում և հանդիսանում է ամենալավ վաճառվող բիզնես գրքերից մեկը։

   «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը նկարագրում է չորս երևակայական հերոսների՝ երկու մկների՝ Հոտառու և Վազկան, և երկու փոքրիկ մարդկանց՝ Հըմ և Գըմ։ Նրանք ապրում են լաբիրինթոսում և փնտրում են պանիր։ Սկզբում նրանք չունեին պանիր, և յուրաքանչյուր խումբ՝ մկները և մարդիկ, խմբվում և ճանապարհորդում էին միջանցքներով և պանիր փնտրում։ Մի օր երկու խմբերը մի կայանում գտան պանրով լի միջանցք։ Իրենց գտածով բավարարված՝ մարդիկ սովորեցին պանրի ամենօրյա հավաքման իրենց գործողությանը՝ հետզհետե գործընթացի նկատմամբ դառնալով ամբարտավան։

Մի օր մկները հայտնաբերեցին, որ կայանում այլևս պանիր չկա, և դա նրանց չզարմացրեց, քանի որ նրանք որոշ ժամանակ էր նկատել էին, որ կայանի պանիրը հետզհետե նվազում էր։ Եվ մկները առանց վարանելու սկսեցին նոր պանրի փնտրտուքը։

Իսկ փոքրիկ մարդիկ չափազանց զարմացած էին, որ կայանում այլևս պանիր չկար։ Նրանք չէին նկատել իրենց շուրջ կատարվող փոփոխությունները և միակ բանը, որ անում էին, միմյանց մեղադրելն էր։ Հըմը հարմարվել էր իր առօրյային և վախենում էր անհայտից։ Իսկ Գըմը երկար մտորելուց հետո հասկացավ, որ պետք է պարզապես առաջ գնալ, և կրկին ճանապարհ ընկավ դեպի լաբիրինթոս։ Ճանապարհին նա պատերին թողնում էր իր բացահայտած և իրեն օգնած մտքերը՝ հույսով, որ Հըմը մի օր ևս կորոշի ընդառաջ գնալ փոփոխությանը։ Վերջապես Գըմը գտավ նոր պանրի կայան՝ լի բազմատեսակ ու իրեն անծանոթ պանրի տեսակներով։ Սակայն նա ամեն օր հետազոտում էր կայանը և չէր դադարում փնտրել նորերը, որպեսզի կանխեր անհոգության սովորություն դառնալը։ Մի օր լաբիրինթոսում Գըմը իրեն մոտեցող շարժում նկատեց։ Վստահ չլինելով՝ նա այնուամենայնիվ հույս ուներ, որ դա իր ընկեր Հըմն էր, ով գտել էր ճանապարհը։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s