Համո Սահյան Ստեղծագործական կյանք։

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն։ Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից։ Սահյանի բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը, ծառը, կայծակը, գետը, լիճը և այլն։
   Համո Սահյանի ստեղծագործությունները շատ միասնական են։ Սահյանն իրեն համարում էր ժողովրդական ոգու բանաստեղծ և ըստ ամենայնի գալիս էր շարունակելու Հովհ. Թումանյանի գրական ավանդույթները։ Այդ կապակցությամբ գրել է. <<Իմ բանաստեղծական աշխարհի ճանապարհը ցույց է տվել Թումանյանը, իսկ բանալին Եսենինն է տվել։
   Համո Սահյանի հիմանական ժողովածուններն են` <<Մայրամուտից առաջ >>, <<Քարափների երգը>>, <<Իրիկնահաց>>, <<Դաղձի ծաղիկ>>։ Իսկ <<Ինձ բացակա չդնեք>> վերջին գիրքը լույս տեսավ նրա մահվանից հետո։
   Ինչպե՞ս է ծնվում Համո Սահյանի բանաստեղծությունը։ Ըստ նրա` բանաստեղծությունը սովորաբար հայտնվում է հանկարծակի։ Մի տողը գալիս է ինքն իրեն, որպես աստվածային պարգև։ Մնացածը գրում ես ինքդ։ Եվ եթե գրածդ տողերը համազոր են ինքն իրեն եկած տողին, ուրեմն բանաստեղծությունը հիմնականում արդեն կա։  Նա միշտ գերապատվություն էր տալիս <<Նորին մեծություն առաջին տողին>>։ Ըստ նրա` <<Այդ տողը կարող է դառնալ բանաստեղծության կաʼմ տանիքը, կաʼմ էլ այն ժամանակավոր սանդուղքը, որը տունը կառուցելուց հետո այլևս պետք չի գալիս>>։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s