- Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:
Թումանյանների տոհմական զինանշանը երկգլխանի արծիվն է, որի ճանկերի մեջ գառ է: Այն Մամիկոնյան տոհմի զինանշանն էր, ըստ պատմական աղբյուրների և հենց Թումանյանի վկայությամբ ինքը իշխանական ծագում ուներ և սերվում էր Մամիկոնյան տոհմից։
- Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»:
Նա իր դուստրը Աշխենին գրել է Երևանի, 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված հեղաշրջման ելույթների մասին:
- Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը»:
խոսքը Երևանի, «հեղաշրջում» կոչված ավանտյուրայի մասին է, Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված ելույթները։Այդ մասին նա գրել է իր դուստր Աշխենին:
- Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջազնունուն կովկասյան լեռների մասին:
«Հայոց լեռներից, արնոտ լեռներից դու մի հեռանա»
- Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ»:
Աղայանը Թումանյանին գովել է Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» սոնետի թարգմանության առիթով:
- Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել «Արև ու Լուսինը»:
«Հիշում եմ 1887 թ. Ամառը, կարծեմ օգոստոսին արևի խավարում եղավ, էդ մասինգրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում էլ «Արևն ու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել»
- Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» և ի՞նչ է արել այս մարդու համար:
Խոսքը գնացել է Սայաթ Նովայի մասին:
- Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց:
Մարիամ Թումանյանին ՝Մարիա Մարկովնայի մասին է, երբ ծաղիկներ առած ցանկանում է գնալ նրա մոտ, սակայն ճանապարհին իրեն հայտնում են, որ մի հեքիաթասաց է սպասում, Թումանյանը շեղում է ճանապարը եվ գնում 90 տարեկան այդ ծերունու մոտ, մինչև հասնում է տեղ ծերունին՝ Ղուշանց Վարդանը մահանում է, շփոթմունքից ծաղիկները դնում է ու հարցնում հարազատներին «Էդպես բան չի լինի, կարելի է չի մեռել–մի լավ տեսեք սգավորներըմի կուշտ ծիծաղեցին վրաս» այս մասին նա գրում է Ղ. Աղայանին:
- Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել:
Նա եկել է Երևան 1915թ – ին Էջմիծնում Վեհարանում գաղթականների հարցով, 1921թ. Փետրվարին, դաշնակցական կուսակցության պարագլուխների խռովություն բարձրացրին խորհրդային կարգերի դեմ և իշխանության գրավման ժամանակ, Թումանյանն էր, որ բողոքեց դրա դեմ և, ռազմաճակատի գիծն անցնելով, Ապրիլի 20–ին եկավ Երևան։
- Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ։
1889 թվականին երբ նա տարել է իր ստեղծագործությունը տպագրելու «Մուրճի» — ում խմբագիր Ավետիկ Արասխանյանը կարդացել և զարմանքով հարցրել է, թե ինչ կապ ունեն իրար հետ բանաստեղծությունը և «Շունն ու կատուն»: