1.Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:
Օսմանյան կայսրությունը հետաձքեց իր մւոտքը համաշխարհային կռվի թատերաբեմ: Երիտթուրքերի համար պատերազմը պատեհ առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ իր դարավոր <<հաշիվները մաքրելու>> համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին երեք ամիս հետո ներքաշվելու պատերազմի մեջ, Ռուսաստանի հետ հակամարտությոնն էր: Նրանք մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թյուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովրդին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց <<Մեծ Թուրանի>> մեջ: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ թուքերի դեմ հերթական պատերազմից: Ցարական կառավարությունը ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրաշնդելու իր դիրքերն Իրանում:
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
Հայրենասիրական բուռն վերելքի պայմաններում 1914 թ. նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին կամավորական չորս ջոկատներ: Առաջին ջոկատը Սալմաստում էր. հրամանատարն էր Անդրանիկը: Երկրորդ ջոկատը կազմավորվեց Իգդիրում, հրամանատարն էր Դրոն: Երրորդ ջոկատը Համազասպի հրամանատարությամբ ստեղծվեց Կաղզվանում, իսկ Սարիղամիշում ձևավորվեց չորրորդ ջոկատը՝ Քեռու գլխավորությամբ: Հետագայում պահեստային ուժերի հիման վրա կազմավորվեց հինգերորդ խումբը՝ Վարդանի գլխավորությամբ:Կարսի մարզում ձևավորվեց մեկ այլ ջոկատ՝ թվով վեցերորդը: Նորաստեղծ ջոկատի դրամական ապահովումը և կամավորների հավաքագրումը ստանձնեց Հնչակյան կուսակցությունը: 1915 թ. սկզբներին այն ուներ 500 մարտիկ. խմբի հրամանատարը և շտաբի պետն էր Աղանիկ Ջանփոլադյանը, իսկ սպայակույտի կառավարիչն էր Հայկ Բժշկյանցը: 1915 թ. ամռանը Հ. Արղությանի գլխավորությամբ ստեղծվեց յոթերորդ ջոկատը, իսկ նոյեմբերին՝ ութերորդ ջոկատը՝ Նիկոլ Աղբալյանի ղեկավարությամբ: