Կարդալ Թումանյանի «Պարոն Նիկ․ Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու կատուն» հոդվածը, կատարել առաջադրանքները․
- Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։
Գեղարվեստական ոճը գրական ստեղծագործությունների լեզու է ։ Այն պատկերավոր մտածողության դրսևորում է, որը իրականացվում է պատկերավորման և լեզվի արտահայտչամիջոցների կիրառմամբ, բառերի փոխաբերական գործածությամբ, երբեմն նաև որոշակի հնչյունական կազմ ունեցող բառերի նպատակային ընտրությամբ։
- Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։
Գեղարվեստական ոճի ժամանակ կարևոր է բառի փոխաբերական , բարբառային իմաստը օգտագործելը , քանի որ դա ստեղծագործությունը դարձնում է խորհրդավոր, հետաքրքիր և խորմիաստ ։
- Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը։
Հեղինակային իրավունքը պահպանում է հեղինակների, նկարիչների և այլ ստեղծագործողների իրավունքները իրենց ստեղծած գրական և գեղարվեստական գործերի նկատմամբ, որոնք սովորաբար կոչվում են ստեղծագործություններ։
Հեղինակային իրավունքով պահպանվում են հետեւյալ ստեղծագործությունները՝ վեպերը, բանաստեղծությունները, պիեսները, տեղեկատուները, թերթերը, համակարգչային ծրագրերը, տվյալների բազաները, ֆիլմերը, երաժշտական և պարարվեստի ստեղծագործությունները, նկարները, գծանկարները, ՝ լուսանկարները, քանդակները, ճարտարապետական ստեղծագործությունները, գովազդները, քարտեզները, տեխնիկական գծագրերը և այլն, որոնց թիվը սպառիչ չէ։