- Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի` սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոլորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին վճիտ հայացքը շուրջը ձգելով խթանեց նժույգը, սլացավ երկնահույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեգծեգող գեղուհիների սերը։
Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։
- Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։
Սրարշավ – սուր
Կնքեցին – կնիք
Ձգելով – ձիգ
Ընչացք – ունչ - Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
Մի – անորոշ դերանուն
Դուռը – գոյական, ուղղական հոլով, եզակի
Այնտեղից – ցուցական դերանուն, բացառական հոլով
Ընտիր – ածական, որակական, դրական
Երկաթյա – հարաբերական ածական
Պատանին – գոյական, ուղղական հոլով, եզակի
Գինին – գոյական, հայցական հոլով, եզակի
Ծեքծեքող – ածական
Վերադարձավ – բայ, սահմանական եղանակ, երրորդ դեմք
Բացող – ածական
Ոչ ոք – ժխտական դերանուն
Չէր սպասվում – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք
- Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.
Ամիճ – որսի մսից խորտիկ, որսի փափուկ միս, հիմնականում աղանդերի համար
անթացուպ – թևատակի ցուպ, որի վրա հենվելով քայլում են հաշմանդամները
կռուփ – բռունցք, կամ բռնցքի հարված
ակութ – փոքրիկ թոնիր, օջախ
գեղմ – բուրդ
գուղձ – կոշտ հողակտոր
ամեհի – անզուսպ, կատաղի, զարհուրելի
բռնազբոսիկ – կեղծ, անբնական
զգլխիչ – արբեցնող, հմայիչ, դյութիչ
արգասավոր – բեղմնավոր, բեղուն, արդյունավետ
ազնավուր – ազնվական ծագում ունեցող անձ, կամ քաջ ուժեղ մարդ
բագին – հեթանոսական մեհյան, զոհարան
անդաստան – հանդ, արտ, ասպարեզ, բնագավառ
խթան – պոզահարող, եղջերահարող, կամ հեծելակի կոշիկների կրունկներին ամրացված մետաղյա հարմարանք ձին խթանելու համար
բավիղ – խիստ խճճված ելումուտքով անցումներով և սենյակներով հսկայական շենք (Հունաստանում, Եգիպտոսում) - Սյունակներից ընտրիր մեկական արմատ և ածանց և վերջածանցավոր բառ ստացիր.

1) Պարտադիր + ույք = դրույք
Պատահական + ար = պատահար
Սնապարծ + անք = պարծանք
Բարեհունչ + եղ = հնչեղ
Գանձանակ + արան = գանձարան
Վերադարձ + յալ = դարձյալ
2) Ուժագիծ + եղ = ուժեղ
Կաթնամշուշ + եղեն = կաթնեղեն
Ռամկավար + որդ = վարորդ
Կնատյաց + ելի = ատելի
Փառատենչ + անք = տենչանք
Մեծազդեցիկ + ակ = ազդակ
3) Շրջապատ + ուն = շրջուն
Ինքնաթափ + ոն =թափոն
Իրատես + եղեն = իրեղեն
Նրբահյուս + ուկ =նրբուկ
Տախտկամած + ուկ = մածուկ
Ազզընտիր + ովին =ազգովին
4) Խրամուղի + ատ = խրամատ
Սիզապատ + ավետ = սիզավետ
Հեռակա + ստան = հեռաստան
Ապօրինի + ական = օրինական
Գոգաթիակ + նոց = գոգնոց
Ծանծաղանիստ + ուտ = ծանծաղուտ