Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական կազմակերպման ձև է` հիմնված ժողովրդի՝ որպես պետական իշխանության  միակ աղբյուրի, ճանաչման, ինչպես նաև իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական բազմակարծության վրա:Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը։

Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն):

Ժողովրդավարական հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական. առաջինի դեպքում պետության ու կառավարության գլուխը  նախագահն է, երկրորդի դեպքում՝ խորհրդարանը:Հայաստանի առաջին հանրապետությունը (1918–20 թթ.) կառավարման ձևով խորհրդարանական հանրապետություն էր: Սակայն այն չկայացավ, որովհետև Հայաստանում 1920 թ-ին հաստատվեցին խորհրդային կարգեր, որտեղ գերիշխող կոմունիստական գաղափարախոսությունը մերժում էր ժողովրդավարությունը և նրա իրականացման ընդունված ձևերն ու ինստիտուտները: Ժողովրդավարության վերահաստատման հնարավորություն ստեղծվեց միայն 1980-ական թվականների կեսերի գորբաչովյան բարեփոխումների շնորհիվ.  1988 թ-ին Հայաստանում սկիզբ առավ ժողովրդավարական շարժումը: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց անկախ պետականության հաստատման գործնթացի սկիզբը: 1991 թ-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին 1991 թ-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հայաստանը թևակոխեց անկախ պետականության կառուցման շրջան, որի խնդիրներն են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում խելամիտ, հավասարակշռված բարեփոխումների միջոցով իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցումը, երկրում քաղաքացիական հասարակության կայացումը: ՀՀ Սահմանադրության (ընդունվել է 1995 թ-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով) առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s