Նոր ուսումնական տարին սկսեցինք սեբաստացիական ճամբարային ամսով: Այս ամսվա ընթացքում մասնակցեցի տարբեր հանդիպում-քննարկումների, ունեցա ճանապարհորդություններ և ներկա գտնվեցի տարբեր միջոցառումների:
Իմ ընկերների և շատ սիրելի ավագ ընկեր Լիլիթի հետ եղանք Երազ այգում, սահեցինք , և ունեցանք զբոսանք Երևանի փողոցներով: Եվ այպես էլ դրվեց այս տարվա ճանապարհորդությունների սկիզբը:
Ամսվա առաջին հանդիպում-քննարկումը իմ տեղի ունեցավ մեր ժամանակակից գրող Հասմիկ Սիմոնյանի հետ, որի ընթացքում նա մեզ պատմեց իր ստեղծագործական կյանքի մասին, պատասխանեց մեր կողմից տրված յուրաքանչյուր հարցին: Ինչպես նաև ներկայացրեց իր նոր գլուխգործոցը`<<50 կանայք, որ փոխեցին աշխարհը>>, որից հետո բոլորիս մոտ մեծ ցանկություն առաջացավ կարդալ այն, քանի նոր այդ գործում ներառված էին նաև հայ կանայք:
Հաջորդ անգամ հանդիպում ունեցանք Լիլիթ Բլեյանի հետ, որի շնորհիվ հնարավորություն ունեցանք կենդանի կատարմամբ լսելու Լիլիթ Բլեյանի իսպաներեն գրված երգերը:
Ներկա գտնվեցի մեր շատ սիրելի Տիկին Սոֆյա Այվազյանի կազմակերպած թատերական ներկայացմանը: Պարունակում էր այն նաև պարսկական շունչն ու ոգին: Առավել շատ հավանեցի մեր ընկերների կողմից բեմադրված <<Արշակ և Շապուհ>> ներկայացումը:
Հունվարյան ամիսն ամփոփեցինք Ղափամայի ծեսով: Ծեսին մասնակցում էին տարբեր դպրոցներից եկած ներկայացուցիչներ, որի ժամանակ յուրաքանչյուրը պետք է ներկայացներ այդ ծեսի իրենց պատրաստած սեղանը: Ունեինք նաև հյուր, Մաեստրո Ռուբեն Մաթևոսյանը: