ՄԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ պետությունների միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջը: 

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 մարտի 2-ին, իսկ նույն  տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է  միջազգային մի շարք պայմանագրեր:

ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։

ՄԱԿի զարգացման աջակցության ծրագիր (ՄԱԿԶԱԾ)

2015 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կառավարության (ՀՀ կառավարություն) և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջև համաձայնեցված սույն Զարգացման աջակցության ծրագիրն իրենից ներկայացնում է ռազմավարական ծրագրային շրջանակ, որը 2016 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում որպես ուղեցույց է ծառայելու ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև իրականացվելիք համագործակցության համար: Սույն ծրագրով ընդգծվում է Հայաստանի տեսլականը և երկրի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ միաժամանակ հաշվի առնելով այն իրողություններն ու հնարավորությունները, որոնք պայմանավորված են Հայաստանի` որպես միջինից ցածր եկամուտ ունեցող երկրի զբաղեցրած դիրքով: Ծրագիրը հիմնված է լինելու ստեղծագործ ու նորարարական մոտեցումների վրա և ներգրավելու է զարգացման ոլորտի ոչ ավանդական գործընկերներին և դոնորներին:

Զարգացման ոլորտում համագործակցության ակնկալվող յոթ հիմնական արգասիքները, որոնք կոչվում են «արդյունքներ», միասնաբար սահմանվել են ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի և քաղաքացիական հասարակության կողմից: Այդ արդյունքները համապատասխանեցված են ՀՀ 2014-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում ամրագրված առաջնահերթություններին և Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ-ներ): Նշված արդյունքները ձևավորվել են ՄԱԿ-ի հայաստանյան թիմի համեմատական առավելությունների հիման վրա և կոչված են աջակցելու «Հետ-2015» Օրակարգի իրականացմանը, քանի որ 2016 թվականից սկսած՝ ԿԶՆ-ները կլինեն երկրի մակարդակով ՄԱԿ-ի գործունեության առանցքային հիմքը: ՄԱԿԶԱԾ-ի հիմքում ընկած են նաև հետևյալ հինգ ծրագրային սկզբունքները՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում, գենդերային հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում:

  1. Արդարացիկայուն տնտեսական զարգացում և աղքատության կրճատում
  2. Ժողովրդավարական կառավարում
  3. Սոցիալական ծառայություններ և ներառում
  4. Շրջակա միջավայրի կայունություն և դիմակայունության ձևավորում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s