1.ա. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։
Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողքանց զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զգում մերթ կրականոցը, որի մեջ հանգչում էին փայտերը, մերթ պատերի մորթիները, մերթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղյան աշտանակը, որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշերը յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները`փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը`
աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը, և սիրտը մղկտում էր, թախիծը խեղդում էր կոկորդը։
-Ի՞նչ ես խորհում,- սթափվելով մտքերից դարձավ նա Վարդանին, լինելիքը կլինի։
Վարդանը հայացքը հատակին խոնարած`մտմտում էր ասելիքը։
Տիարք, ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։
բ. Արտագրել մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ դեպքերում։ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՅՐԱՐԱՏ ՆԱՀԱՆԳԻ ԱՐՇԱՐՈՒՆԻՔ ԳԱՎԱՌՈՒՄ
ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԱՐԱՔՍ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏԵՐԸ ԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ԵՎ ԿԱԶՄՈՒՄ ՄԻ ՀԱՐԹ ԹԵՐԱԿՂԶԻ, ՄԵԾԱԶԴԵՑԻԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՊԱՐԱՆՔՆ ԷՐ։
Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշաքունիք գավառում` այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
- ա. Կազմել 6 բարդ բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ:
Պտուղ գաղութ
խաղաղասեր փրփուր
սրբավայր կերակուր
խրձադեզ կարոտագին
բուժօգնություն բուրմունք
անուշ սեղանատամ
Պտղակեր
Սիրակարոտ
Ատամնաբույժ
Գաղթավայր
Անուշաբույր
Փրփրադեզ
բ. Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական արմատ և վերջածանց` կազմել 6 վերջածանցավոր բառ:
Փաստաբան արք
տնատեր անի
ստուգատես ոց
հոգնատանջ ացի
անջնջելի ացու
չարալեզու անք
Ստուգարք
Փաստացի
Ջնջոց
Տանջանք
Լեզվանի
Տնացու
3.ա. Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով իրար մոտ (հոմանիշ) բառերը (ընդամենը 5 եռյակ):
Թափառական, լավատեղյակ, անզգա, ստոր, շատակեր, անհողդողդ, պանդուխտ, բոլորանվեր, անկուշտ, նվաստ, անձնուրաց, վաղածին, ինքնազոհ, բանիմաց, աստանդական, որկրամոլ, գիտակ, անարգ:
Շատակեր — անկուշտ — անարգ
Անարգ — ստոր — նվաստ
Լավատեղյակ — բանիմաց — գիտակ
Աստանդական — պանդուխտ — թափառական
Անձնուրաց — բոլորանվեր — ինքնազոհ
բ. Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով իրար հակառակ (հականիշ) բառերը (ընդամենը 5 զույգ):
Զառամյալ, ապառիկ, կոկիկ, վախկոտ, դեռատի, խոսուն, մեղկ, պինդ, փխրուն, կանխիկ, խիզախ, մունջ։
Ապառիկ — կանխիկ
Զառամյալ — դեռատի
Փխրուն — պինդ
Վախկոտ — խիզախ
Խոսուն — մունջ
ա. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ` ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:
Մենք խուսափում էինք նրա գործած քստմնելի արարքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահանջ էր զգում իր մտքերն արտահայտելու։
(ինքը, գործել, արտահայտել, հարց տալ)
Հաճախ նա գիշերները վեր էր թռնում խայթվածի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվողի նման, հետո լռում սարսափած։
(սարսափել, անկողին, վեր թռչել, այրել)
Միայն հետմիջօրեի տապին փոքր-ինչ ննջում էր այգու ստվերախիտ մի անկյունում`ծառերով քողարկված հոլիկում։ (քողարկել, հետմիջօրե, այգի, անկյուն)
բ. Առանձնացնել այն գոյականները, որոնք հոգնակին կազմում են - եր վերջավորությամբ: Կոճակ, քարանձավ, վերնատուն, մեծատուն, հացատուն, ուսապարկ, պատմաբան, միլիոնատեր, տուփ, վիպասան:
Վերնատուն - վերնատներ, Մեծատուն - մեծատներ, Հացատուն - հացատներ, Ուսապարկ - ուսապարկեր, Միլիոնատեր - միլիոնատերեր, Տուփ - տուփեր
5.1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզ նախադասության, իսկ դերբայական դարձվածով (պարզ) նախադասությունը
բարդ ստորադասական նախադասության։
ա. Ցուցում է տվել, որ շենքի ցուցանակը վաղը ևեթ փոխեն։
բ. Այս իշխանիկն էլ, ահա, կցանկանա հաճոյանալ Արշակին նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։
5.2. Ուրիշի ուղղակի խոսքը վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը
ուղղակիի:
ա. — Մի´ խոսիր, հետևի´ր ինձ, — զգուշացրեց ինձ ուղեկիցս, — հակառակ դեպքում կմոլորվես և կկորցնես մեզ:
Ուղեկիցս ինձ զգուշացրեց, որ չխոսեմ ու հետևեմ իրեն, հակառակ դեպքում կմոլորվեմ ու կկորցնեմ նրանց:
բ. Ծանր մտորումների մեջ էր իշխանը` ինչ անի, ում դիմի, որ իրեն հասկանան ու օգնեն:Ինչ անի, ում դիմի, որ իրեն հասկանան ու օգնեն,- ծանր մտորումների մեջ էր իշխանը:
5.3. Փոփոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով:
Ձորափով անընդհատ վերելք կատարելով` մենք դեպի Հալիձոր էինք բարձրանում:
Մենք դեպի Հալիձոր էինք բարձրանում, ձորափով անընդհատ վերելք կատարելով:
6.1. Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը և տեղադրել նախադասության մեջ:
ա. Հուլիսին սկսվեցին հայ-ադրբեջանական հանդիպումները:
բ. Հրամանատարը խստորեն հետևում էր կանոնադրական պահանջների ճշգրիտ կատարմանը:
6.2. Տեղադրել այն բառը, որը կունենա փոխաբերական իմաստ:
ա. Դեպի ձախ ավազուտներ էին և տխուր բարձրավանդակներ:
բ. — Ապրի Դավիթ Բեկը, — որոտաց ամբոխը: