Տարեցտարի ավելի է մեծանում շրջակա միջավայրի վրա մարդու անթրոպոգեն ազդեցությունը: Հասարակության ազդեցությունը բնության վրա դրսևորվում է մարդու արտադրական գործունեությամբ, բնակչության աճով, քաղաքների աճով, գյուղատնտեսական հողերի օգտագործմամբ:
Երկրակեղևի վերին շերտը վերջին 20 տարիների ընթացքում էլ ավելի զգայուն է դարձել անթրոպոգեն բեռնվածության պատճառով: Դա մարդու ակտիվ ներգործության արդյունք է, որի հետևանքով փոխվել են տեղանքի ռելիեֆը, բնական լանդշաֆտները, օգտագործվել են ընդերքի ռեսուրսները, ծավալվել է գյուղա¬տնտեսական գործունեություն, նպաստել է հողերի աղքատացման, աղտոտմանը և անապատացմանը: Մեզ շրջապատող աշխարհում վերացել և վերանում են հազարավոր բույսերի ու կենդանիների տեսակներ, զգալիորեն կրճատվել են անտառապատ տարածքները, աննախադեպ արագ տեմպերով կրճատվում են օգտական հանածոների պաշարները, մթնոլորտի որոշ հատվածներում աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորմայի սահմանները, վերափոխվել են բնական լանդշաֆտները և խիստ աղտոտված է դրանց վերին սահմանը, մասնակի խախտվել է օզոնային շերտի ամբողջականությունը:
Ներկայումս մեր շրջակա միջավայրը բավականին աղտոտված է: Երևան քաղաքի 1միլիոնից ավելի բնակչություն ունի և այդ հանգամանքը շրջակա միջավայրի վրա ազդում է բացասականորեն:Աղտոտված է քաղաքի օդային ավազանը: Շատ աղտոտիչներ մթնոլորտում, ջրում և հողում գերազանցում են թույլատրելի սահմանային խտությունը: Գերխնդիր է հանդիսանում ավտոմեքենաների արտանետած ծուխը: Այն օդային ավազանի աղտոտման հիմնական պատճառն է: Այս պարագայում անհրաժեշտ է կանաչապատ տարածքների ընդարձակում, այնինչ այսօր հակառակ պատկերն է: Ամեն օր հատվում են ծառեր, իսկ դրանք փոխարինվում են շինություններով:
Շրջակա միջավայրի վիճակը ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության վրա: Այսօր շատացել են վերին շնչուղիների հիվանդություններով տառապողների թիվը:
Դարի չարիք քաղցկեղը ուղղակիորեն կապ ունի շրջակա միջավայրի վատ որակի հետ, քանի որ թե´ օդում և թե´ սննդում շատացել են կանցեռոգեն նյութերի քանակը: