Երբ Օրին ապրում էր Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, նա կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում էր Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր առաջարկները: Հովհան Վիլհելմին հետքրքրում էին նրա առաջարկները և նա համաձայնվել էր օգնել:
Իսրայել Օրու առաջարկով նա եկել էր Հայաստան և մասնակցել էր Անգեղակոթի ժողովին, որը տեղի է ունեցել 1699 թվականին: Ժողովի ժամանակ որոշվում է, որ Օրին պետք է շարունակի բանակցությունները ուրիշ եվրոպական երկրների և ռուսական իշխանությունների հետ:
Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և նրան ուղարկում Ֆլորենցիա և Վիեննա, որպեսզի հայ բանագնացը բանակցի նաև այս երկրներից օգնական ուժ ստանալու վերաբերյալ։ Ֆլորենցիայի դուքսը համաձայնվում է օգնել, իսկ Վիեննան՝ ոչ, քանի որ 1699 թվականին արդեն պայմանագիր էր կնքել Օսմանյան կայսրության հետ և չէր ցանկանում փչացնել հարաբերությունները նոր դաշնակցի հետ։
Վերադառնալով Հայաստանից, 1699 թվականին ստեղծվել է Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը` Իսրայել Օրու կողմից։ Ըստ ծրագրի, Արևելյան Հայաստանը պետք է ազատագրվեր եվրոպական մի քանի երկրների և բուն հայկական զորքի կողմից։ Ծրագրվում էր ապստամբությանը մասնակից դարձնել ոչ միայն Արևելյան Հայաստանի, այլ նաև Արևմտյան Հայաստանի ուժեր։ Ըստ այդ ծրագրի ազատագրված Հայաստանի թագավոր էր հռչակվելու Հովհան Վիլհելմը։
Ի վերջո Իսրայել Օրին հասկանում է, որ Պֆալցյան ծրագիրը այլևս օրակարգային չէ և 1701 թվականին մեկնում է Ռուսաստան՝ ստեղծելով Մոսկովյան ծրագիրը[1]։
1701 թվականին Իրայել Օրին գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիրը: Պետրոս I-ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով, այդ պատճառով հուսադրում է Օրուն, որ կզբաղի այդ հարցերով պատերազմից հետո: Որպես ռուսական դեսպան, նա Օրուն ուղարկում է Պարսկաստանում և Անդրկովկասում իրավիճակին ծանոթանալու համար: Իսրայել Օրուն տրվում է ռուսական բանակի գնդապետի աստիճան:
1708 թվականին Իսրայել Օրին դեսպանական խմբով ժամանեց Շամախի քաղաք, իսկ 1709 թվականին շարունակեց իր ճանապարհը, եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս:
Ռուսաստան վերադառնալու ժամանակ Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Ասրտախանում 1711 թ. Իսայել Օրին անակնկալ մահացավմ իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադաձրավ Արցախ: