Արատես

Օգոստոսի 15-17ը մենք սեբաստացիներս, և ինչու ոչ մեր նորեկ սեբաստացիները մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ, սպասում էինք այս ճամփորդությանը։ Մեկը ես, շատ էի  սպասում այս ճանապարհորդությանը, քանի որ երկարատև դադարից հետո, մենք նորից բոլորս հավաքվելու էինք իրար գլուխ։

Մեր առաջին կանգառը եղավ <<Թռչունների քարանձավում>>։ Այն գտնվում է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի։ Շատ տպավորված եմ, մի փոքր էլ ապշած, և այժմ պատրաստվում եմ իմ տպավորություններով կիսվեմ նաև ձեզ հետ։ Քարանձավն ունի մոտ 500մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն իսկ հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Թռչունների քարանձավում, սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի ու ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, գանգեր և այլն։ 2010 թվականին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը, որը 5,5 հազար տարեկան է։ 2011 թվականի հունվարին հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ Իսկ 2011 թվականին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թվականին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Արենիի քարանձավի խորքում, սննդի պահպանության տարաների կողքին,  հայտանբերվել են նաև կավե ամանների մեջ թաղված երեխաների և մեծերի աճյուններ, որոնք վատ չեն պահպանվել: Երեք գանգ պատկանել է դեռահաս աղջիկների, որոնք մահացել են 5,9-6,2 հազար տարի առաջ:
Սակայն այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ըստ անթրոպալոգիական անալիզների, նրանց մեջ մի նշույլ անգամ վախի կամ ադրենալինի չկա, որից կարող ենք ենթադրել, որ նրանք ինքնակամ են գնացել այդ քայլին կամ նրանց հատուկ միջոցներով քնեցրել են։ Ժամանակակից մարդու տեսանկյունից, դա անշուշտ, հրեշավոր է, սակայն հնագույն մարդկանց համար կանիբալիզմն ավելի շատ ծես է եղել: Դեռևս հիմա բացահայտված է քարանձավի ընդամենը 4-5%, քանի որ երկրում տիրող այս պայմանները հնարավորություն չեն տալիս վարել ինչ-որ գործունեություն։

Մեր առաջ դրված հանձնարարություններից մեկն էր հաղթահարել Սմբատաբերդը։ Հայաստանում բերդեր, ամրոցներ և այլ պաշտպանական կառույցներ, կառուցվել են դեռևս հնագույն ժամանակներից: Դրանք կառուցվել են նպաստավոր վայրերում՝ զբաղեցնելով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ և թշնամական հարձակումների ժամանակ հանդիսացել են դիմադրության հենակետեր` հուսալի պատսպարան հանդիսանալով նաև շրջակա բնակիչների համար: Այդպիսի պաշտպանական կառույցներից մեկն էլ հենց Սմբատաբերդն է: Սմբատաբերդը հաղթահարեցինք անձրևի պայմաններում, բայց հեշտությամբ, քանի որ իրար հետ համախմբվել էին շատ ակտիվ, նւատակասլաց, ասող-խոսող սեբաստացիներ։

Արատեսյան Ֆոտոշարք


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s