Խաղող
Խաղող, խաղողազգիների ընտանիքին պատկանող 79 բույսերից մեկը, փաթաթվող ցողունով բույս։Աշխարհի բոլոր բույսերի մեջ ամենամեծ տեսականին ունի խաղողը։ Գոյութուն ունի խաղողի 8000 տեսակ, համեմատության համար ասենք, որ բոլոր պտուղները իրար հետ ունեն 6000 տեսակ։ Խաղողը միակ բույսն է, որի ուսումնասիրության համար ամբողջ մի գիտություն է ստեղծված ՝ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ։ Նույնիսկ բժշկության մեջ խաղողաբուժություն եզրոյթը կա։ Բուժում են ոչ միայն խաղողի պտուղներով, այլ նաև թուփով, կեղևով ու այն ամեն ինչով, ինչ կարելի է ստանալ այդ բույսից։ Որթատունկի մազիկներն ու տերևները շատ հարուստ են c կենսանյութով։Պտուղը հիմնականում աճում է հյուսիսային կիսագնդում։ Տնտեսապես կարևոր է թե՛ որպես խաղողազգիների տեսակի բուծում, թե՛ որպես գինու խմորման և արտադրման հումք։ Խաղողի մշակման մասին գիտությունը և խաղողազգիների աճեցումն ընդհանրապես ներկայացվում են մեկ ընդհանուր անվան ներքո՝ խաղողագործություն։ Խաղողազգիների տեսակների մեծամասնությունը փոշոտվում է քամու միջոցով՝ հերմաֆրոդ ծաղիկների միջոցով, որոնք ունեն արական և իգական սեռերի վերարտադրողական օրգաններ։ Այս ծաղիկները խմբավորված են բույլերում, որոնք կոչվում են ծաղկաբույլեր ։ Առանձին տեսակների մոտ, այնպիսիների, ինչպիսին է Vitis vinifera-ն, յուրաքանչյուր հաջոր փոշոտված ծաղիկ դառնում է խաղողի հատապտուղ, որը հետագայում դառնում է խաղողի ողկույզ։ Չնայած որթատունկերի ծաղիկները սովորաբար շատ մանր են, պտուղները հաճախ խոշոր են և ունեն վառ գունավորում, քաղցրաբույր են, ինչով գրավում են թռչուններին և այլ կենդանիներին, իսկ դա նպաստում է սերմերի տարածմանը, որոնք առկա են դրանց հատապտուղներում։
Խաղողի որթատունկերը սովորաբար արտադրում են պտուղներ, որոնք գտնվում են նախորդ վեգետացիոն շրջանում ծլած բողբոջներից առաջացած շիվերի վրա։ Խաղողագործության մեջ սա մշտական բերքատվություն ապահովող հիմնական սկզբունքներից է (միամյա ծառը ներառում է ձմռանը՝ բերքահավաքից հետո աճած շիվերը)։ Այս որթատունկերը 8-15 բողբոջ կրող թփերից ամբողջութամբ են կտրվում, իսկ 2-3 բողբոջ ունեցող թփերից՝ փոքր կտրվածքով։
Պտուղները լինում են տարբեր երանգի և կազմում են տարբեր ձևի, մեծության և խտության պտղաբույլեր՝ ողկույզներ (ճութեր)։ Ողկույզները հասած վիճակում քաղցր են։ Խաղողի տեսակների զգալի մասն առաջացել է եվրոպական վայրի խաղողից, որն աճում է նաև Հայաստանի տարածքում։ Խաղողի արդյունաբերական մշակումը զարգացած է հս. լ. 34-52°-ի և հվ. լ. 20-40°-ի միջև։ Խաղողի հայրենիքը Առաջավոր Ասիան է։ Հայտնի է մշակովի՝ արդյունաբերական խաղողի շուրջ 4000 տեսակ։ Հայաստանում մշակվող տեսակներից առավել լայն տարածում ունեն Ոսկեհատը, Գառան դմակը, Ճիլարը, Կախեթը, Մսխալին, Ռքածիթելին, Մուսկատը, Սապերավին, սև և սպիտակ Արաքսենին, սև և սպիտակ Սաթենին, դեղին և վարդագույն Երևանին, Թավրիզենին, Իծապտուկը, Արարատին, Ամբարին, Արենին, Արևիկը, Խնդողնին, Կարմիր կտենին, Լալվարին, Տոկունը, Հադիսին, Սևանը և այլն:
Խաղողագործություն
Անհիշելի ժամանակներից խաղողի վազը շռայլորեն ծաոայել է մարդուն ապահովելով նրա արժեքավոր սննդամթերքներով, գեղեցկացրել է նրա սեղանը, կենցաղը, ապրելավայրը և աշխարհի շատ երկրների ազգային հարստության աղբյուր է հանդիսացել: Խաղողը պատկանում է խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղին: Հայտնի է վայրի խաղողի մեկ
տեսակ անտառային խաղողը: Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճերում, գետահովիտներում և այլուր: Վայրի խաղողի ողկույզները փոքր են, նուրբ, պտուղներըմանր, մուգ մանուշակագույն, հազվադեպ
սպիտակ, մաշկըհաստ, կոպիտ, շաքարների պարունակությունը
ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակշուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից ստանում են գինիների տարբեր տեսակներ: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան Դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբուրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին և Վարդագույն Երևանիները, Մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն: Խաղողը լուսասեր և ջերմասեր բույս է, հողի նկատմամբ
ոչ պահանջկոտ: Արմատային համակարգը հզոր է, ցողունը մագլցող լիան է (կարող է հասնել մինչև 20-30մ երկարության), կան նաև սողացող, փռվող կամ կանգուն թփեր: Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր: Տերևի հակառակ կողմում զարգանում են 1-3, երբեմն ավելի ծաղկաբույլեր (ողկույզ): Ծաղիկները դեղնականաչավուն են, աննշմարելի: Պտուղը 1-4 կորիզով է , տարբեր գույների
սև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն , մանուշակագույն, հյութալի հատապտուղ է: Պտուղները հավաքված են ողկույզների մեջ:
Խաղողագործությունը հայոց երկրագործության եկամտաբեր ճյուղերից է: Խաղողի թարմ պտուղները, ինչպես նաև, դրանց վերամշակման արդյունքում ստացված տարբեր մթերքները շատ արժեքավոր սննդանյութեր են պարունակում:
Խաղողի պտուղը կարևոր վիտամիններ է պարունակում`A, C, P, K, B խմբի և PP, ինչպես նաև զգալի քանակությամբ տարբեր օրգանական թթուներ (խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու և այլն): Խաղողի պտղի մեջ առկա են սպիտակուցային նյութեր, պեկտիններ, հանքային նյութեր և այլ մակրո և միկրո տարրեր: Խաղողի պտուղներն օժտված են բարձր կալորիականությամբ: Թարմ խաղողի օգտագործումը հանգստացնում է մարդու նյարդային համակարգը, վերականգնում է ծանր վիրահատություն տարած մարդու ուժը և երիկամների բնականոն գործունեությունը, բարերար ազդեցություն է ունենում տուբերկուլյոզով հիվանդների բուժման, աղեստամոքսային և սրտային հիվանդությունների դեմ պայքարելիս:
Խաղողագործությունը Հայաստանում
Խաղողագործությունը Հայկական Լեռնաշխարոհումզարգացել է դեռևս վաղ անցյալում։ Հայաստանում խաղողի որթի բազմաթիվ վայրի տեսակներ են փոխանցվել հնուց, որի մասին են վկայում ասորական և ուրարտական աղբյուրները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասներ և գինեգործական պարագաներ։ Պեղածո ածխացած սերմերը վկայում են խաղողի այժմյան որոշ տեսակների (Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլն) տեղական ծագումը։ Հայկական Մանրանկարությունը, հուշարձանների վրա խաղողի քանդակները, միջնադարյան քաղաքներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները, գրավոր հիշատակարաններն արժեքավոր տեղեկություններ են պարունակում միջնադարյան Հայաստանի զարգացած խաղողագործության մասին։Խաղողագործությունը տարածված էր Արարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում։ 19-20-րդ դարերում որոշ գավառներում խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտի բարակ հենասյուներով հարմարանքների վրա, որը հատուկ է բազմամյա այգիներին ։
Հայաստանում խաղողագործությյամբ զբաղվում են Արարատյան Դաշտում, հյուսիս-արևելքում, Վայքի և Զանգեզուրի նախալեռնային գոտիներում։ Արարատյան և Վայքի գոտիներում այգիները թաղովի են, հյուսիսարևելյան և Զանգեզուրի գոտիներում՝ չթաղվող։ Բացառությամբ հյուսիսարևելյան գոտու որոշ այգիների՝ Հայաստանում խաղողի այգիները ջրովի են։