Առաջադրանք 1
1. Լրացրու բաց թողած տառերը։
2. Գտի՛ր որոշիչները, որտեղ հարկավոր է, կետադրիր։
3. Գտի՛ր հատկացուցիչները, որտեղ հարկավոր է կետադրիր։
4. Գտի՛ր բացահայտիչները, կետադրիր։
Տեքստ
Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրողտ ձայնով խոսեց.
— Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։
Առաջադրանք 2
1. Լրացրու բաց թողած տառերը։
2. Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։
Իմաստասեր քահանա – առդրություն
Պայծառ լույսով – առդրություն
Ծառերը ստեղծել էին – համաձայնություն
Թուփն արձակում էր – համաձայնություն
Գետի վրա – խնդրառություն
Կախվել էր մշուշ – համաձայնություն
Մարդիկ քնած են – համաձայնություն
Ստեղծել գեղեցկությունը – խնդրառություն
3. Տեքստից գտիր՝
- մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
իմաստասեր – բարդ
մթություն – ածանցավոր
նախասահմանված – բարդածանցավոր - երեք հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.
Գեղեցկություն – գեղեցիկ
Բուրմունք – բույր
Կապատթույր – կապույտ - գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.
Խփեց – խ(ը)փեց
Վերցրեց – վերց(ը)րեց
Ճռռացող – ճ(ը)ռռացող
Մթության – մ(ը)թության
Պատշգամբ – պատ(ը)շգամբ
Լուսնկա – լուս(ը)նկա
Կանգնած – կանգ(ը)նած
Ստվեր – ս(ը)տվեր
Մագլցել – մագ(ը)լցել
Զգլխիչ – (ը)զգ(ը)լխիչ
Շղարշի – շ(ը)ղարշի
Նոսր – նոս(ը)ր
Մշուշ – մ(ը)շուշ
Լուսացնցուղ – լուսաց(ը)նցուղ
Երկնքից – երկ(ը)նքից
Քնած – ք(ը)նած
Աստված – աստ(ը)ված
Ինքն – ինք(ը)ն - մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.
վա — գիշերվա
ա ներիքն — մթության
ու արտաքին — մարդու - դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.
Ողողված էր, կախվել էր, նախասահմանված, թափվող - գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.
Հարաբերական – ինչ
Հարցական – ո՞ւմ
Ցուցական – այդ
Անձնական – ինքն - գտիր գավազան, հմայվել, արբեցուցիչ, մառախուղ բառերի հոմանիշները։
գավազան – ձեռնափայտ
հմայվել – հիանալ
արբեցուցիչ – դյութիչ
մառախուղ – մշուշ
Տեքստ
Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։
Աառաջադրանք 3
Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են):
- Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
— Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք ձեր գալով։ - — Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
- — Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
- — Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,- խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
- — Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
- Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
— Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։ - Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
— Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։ - — Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
- Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
— Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։ - Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ:
2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։
1. — Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում,- ասաց մեզ թագավորը,- այստեղ արդարաություն կգտնեք հանգի՛ստ եղեք, պատմե՛ք՝ ով է ձեզ նեղացրել:
— Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարաություն կգտնեք հանգի՛ստ եղեք, պատմե՛ք՝ ով է ձեզ նեղացրել,- ասաց մեզ թագավորը:
2. — Մենք ամեն ինչ կպարզենք,- ասաց նա Օֆելյաին գնացք նստեցնելով,- մինչև Դուք տեղ հասնեք, Ձեր մայրը արդեն տանը կլինի:
— Մենք ամեն ինչ կպարզենք, մինչև Դուք տեղ հասնեք, Ձեր մայրը արդեն տանը կլինի,- ասաց նա Օֆելյաին գնացք նստեցնելով:
3. «Ձեզ ուսանողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները,- գրված էր ղեկավարության հայտարարության մեջ, որը կարդացի դասից հետո,- որ դուք այստեղ որևէ դժվարություն չունենաք»:
«Ձեզ ուսանողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որ դուք այստեղ որևէ դժվարություն չունենաք»,- գրված էր ղեկավարության հայտարարության մեջ, որը կարդացի դասից հետո:
4. Շապուհը հարցրեց հայոց արքա Արշակ Երկրորդին.
— Ինչո՞ւ ես դու թշնամացել ինձ հետ, չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, անգամ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել:
— Ինչո՞ւ ես դու թշնամացել ինձ հետ, չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, անգամ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել,- հարցրեց Շապուհը հայոց թագավոր Արշակ Երկրորդին:
5. Ուղեկիցս զգուշացրեց ինձ.
— Մի՛ խոսիր, հետևի՛ր ինձ, հակառակ դեպքում կմոլորվես և մենք այլևս չենք հանդիպի:
— Մի՛ խոսիր, հետևի՛ր ինձ, հակառակ դեպքում կմոլորվես և մենք այլևս չենք հանդիպի,- զգուշացրեց ինձ ուղեկիցս:
6. — Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ,- ասաց հովիվն իր շուրջ հավաքված մարդկանց,- ասե՛ք, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է:
— Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ, ասե՛ք, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է,- ասաց հովիվն իր շուրջ հավաքված մարդկանց:
7. — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին,- եկավ և հարցրեց դևը,- չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել:
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,- եկավ և հարցրեց դևը:
8. — Մենք վաղուց էինք ձեզ սպասում,- տեսնելով հյուրերին ասաց տանտերն առաջ գալով,- ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք ձեր գալով։
— Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք ձեր գալով,- տեսնելով հյուրերին ասաց տանտերն առաջ գալով:
9. Ընկերս ասաց, երբ հանդիպեցինք.
— Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում:
— Մեծ եղավ իմ ուրախությունը,- ասաց ընկերս երբ հանդիպեցինք,- երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում:
10. Սպասավորն ասաց անթաքույց դժգոհությամբ.
— Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
— Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- ասաց սպասավորն անթաքույց դժգոհությամբ:

3. Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Մարզպեоտունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրողտ ձայնով խոսեց.
— Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում՝ սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։