Ամեն ինչ առջևում է…

Մենք բոլորս ունենք երազանքների մեր թուղթը, որի վրա գրված են մեր երազանքները: Եվ ամեն անգամ անհամբեր սպասում ենք, թե երբ ենք գոնե մի երազանք նշելու, որ իրագործվել է և մտածում, թե երբ ենք բացելու այդ թուղթը ու տեսնելու, որ մեր ամբողջ երազանքները նշված են և իրականացված: Մեր երազանքները, մեր ցանկություններն են, իսկ մեր ցանկությունները մեր նպատակները: Յորաքանչյուրը ունի իր նպատակները, որոնց համար անցնում է տարբեր ճանապարհներ: Ոմանց համար նպատակը՝ գեղեցիկ տունն է, շքեղ ավտոմեքենաները, շքեղ ադամանդներ, իսկ ոմանց համար լավ մասնագիտությունը, լավ ուսումը, հիասքանչ կյանքը: Միևնույն է այդ ամենին հասնելու համար տանջվել է պետք, չէ որ ոչինչ երկնքից չի գալիս, այլ գալիս է մեր ցանկությունից: Հաճախ մենք դադարում ենք հավատալ, որ երբևէ մեր երազանքները կիրականան, դե իհարկե հեռուստացույցի դիմաց նստելով և սպասելով նպատակների իրականացմանը մի փոքր ապշեցուցիչ է, ավելի ճիշտ հեքիաթային: Հեքիաթներում արքայադուստրը սպասում է իր արքայազնին, իսկ արքայազնը անցնում է, կռիվ է անում դևի հետ, որպեսզի հասնի իր արքայադստրին: Նույնիսկ հեքիաթներում են պայքարում իրենց երազանքների համար: Մեր երազանքները, մեր կյանքը, ամեն ինչ դեռ առջևում է, միայն պետք է ունենալ ցանկություն, նպատակասլացություն և աշխատասիրություն: Կարճ ասած՝ ամեն ինչ առջևում է, միայն ցանկություն է պետք:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s